19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԿԸՀ-ն չի ընդունել «Քաղաքացի դիտորդ»-ի դիմումները

Այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 15:08 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչը փորձել է ընտրախախտումների վերաբերյալ դիմումներ հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, սակայն չի կարողացել դա անել, քանի որ պահակակետի աշխատակիցն ասել է, թե ԿԸՀ-ն այսօր չի աշխատում, ուստի դիմումները կարող են մուտք արվել երկուշաբթի օրը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղից ստացել է նույն պատասխանը՝ փորձեք դիմումները մուտք անել երկուշաբթի:Նախաձեռնության ներկայացուցիչը ժամը 16:15-ի սահմաններում դիմումները գցել է ԿԸՀ-ի արկղը և լուսանկարահանել է այն: 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի գնահատմամբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նման գործելաոճը ուղղակիորեն հանգեցնում են ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի իրացման և ընտրական իրավունքի պաշտպանության ապահովման պետության պարտավորության խախտմանը:  

 

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Սույն հաղորդագրությունը որևէ ձևով չի արտացոլում Եվրոպական միությանԺողովրդավարության ազգային հիմնադրամի կամ Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան տեսակետները:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ