16 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոզի միսը էլի կթանկանա /տեսանյութ/

Սպառողների ազգային ասոցիացիայի  փոխնախագահ, որակի աուդիտոր Մելիտա Արիստակեսյանը այսօր՝ ապրիլի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի ժամանակ  նկատեց, որ թանկացումների փաստը ակնհայտ է, սակայն պատճառները հասկանալու համար լուրջ վերլուծություն է պետք՝ հումքի թանկացում, պահանջարկի մեծացում և այլն: «Թռչնի միսն էլ, խոզի միսն էլ թանկացել են: Խոզի միսն էլի է թանկանալու, մեր կանխատեսումներով մինչև 3 հազար դրամ: […]

Հարգանքի տուրք՝ Հայաստանի ոստիկանության բոլոր սերունդների նվիրյալներին /ֆոտո/

Ապրիլի 14-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Ոստիկանության օրը՝ մասնագիտական տոնը Հայաստանի Հանրապետության ոստիկանության, որն արդեն 99 տարի հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության առաջնագծում է: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ոստիկանության բոլոր սերունդների նվիրյալներին՝ ծաղկեպսակներ ու […]

Հայկական ապրանքների արտահանումը եվրասիական շուկա 65%-ով ավելացել է․ ՀՀ նախագահ /ֆոտո/

Աշխատանքային այցով Բիշկեկում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և նիստին հրավիրված Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական […]

Պետք է գովասանքի արժանանա, ոչ թե հետապնդվի․ Սերժ Թանկյանը՝ Դանիել Իոաննիսյանի մասին

Հանրահայտ «System of a Down» ռոք խմբի երաժիշտ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի եւ մի շարք դպրոցի տնօրենների հետ կապված խնդրին։ «Ես հանդիպել եմ Դանիել Իոաննիսյանին մի քանի շաբաթ առաջ մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Ես Ինստագրամում հրապարակել եմ մեր միասին լուսանկարը՝ գնահատելով նրա ջանքերը […]

Այսօր ունենք կայացած և ամուր պետական կառույց․ նախագահը շնորհավորել է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ձեզ է վստահված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության և իրավունքների պաշտպանության, երկրում հասարակական կարգի և օրինապահության ամրապնդման կարևորագույն ոլորտը, և դուք արժանապատվորեն եք իրականացնում ձեր առաքելությունը: Ոստիկանության […]

Ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-18-ը` հատկապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում` […]

Ուշադրություն վարորդներին․ Սարալանջը փակ կլինի

Հարգելի համաքաղաքացիներ, սանմաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը երթևեկության համար փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից մինչև Սարի թաղ ընկած ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

«Իշխանությունները կոմպրոմատներով չեն զբաղվում»

«Կատեգորիկ բացառում եմ՝ իմ ընտրարշավի և քարոզչության ընթացքում նման բան եղած լինի: Եթե կարող եք մեկ օրինակ բերել, ես կանդրադառնամ ու ներողություն խնդրեմ»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե կարող է բացառել, որ ինչպես ՀՀԿ-ական ռեյտինգային պատգամավոր Արտակ Սարգսյանի դեմ է կոմպրոմատ հայտնվել, իր դեպքում նման բան […]

Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անունով հրապարակ կլինի

Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրապարկներից մեկը պաշտոնապես կկոչվի Սողոմոն Թեհլերյանի անունով։ Այդ մասին տեղեկանում ենք The Armenian Weekly-ն։ Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 21-ին: Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, մի շարք հանրային և քաղաքական դեմքեր, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները կմիավորվեն` պաշտոնապես հայտարարելու հրապարակի անվանափոխության մասին: Միջոցառումը կազմակերպվում է Մարսելի քաղաքապետարանի և Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համատեղ ջանքերով:

Սուրբ Զատիկին ընդառաջ. ինչպե՞ս ընտրել անվտանգ հավկիթ

Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված