04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլն ու Զարուհին Տարոնի համար են անում

«Ընդամենը երեք քաղաքական ուժ  մտավ քվեարկության միջոցառման մեջ, քանի որ մյուսները հասկացան՝ սա ընդամենը քվեարկության միջոցառում է, ընտրություն չէ. էլ ինչո՞ւ իզուր տեղը փող ծախսեին, չէ՞ որ այդ քվեարկության միջոցառումներն արդեն իսկ պարզ են: Օրենքով սահմանված է՝ Երևանի ավագանու կազմում պետք է ընդգրկված լինի նվազագույնը երեք  կուսակցություն: Եվ եթե «Ելք»-ն ու «Երկիր ծիրանի»-ն չմտնեին այդ քվեարկության միջոցառման մեջ, ՀՀԿ-ն ստիպված կլիներ Արդարադատության նախարարությունում  գրանցված, մահացած երեք կուսակցություն ասպարեզ բերել և նրանց  «մասնակցել տալ» այս միջոցառմանը և նրանց տեղեր տալ ավագանու կազմում»,  – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

 Վերջինս շեշտեց՝  «Ելք»-ն ու «Երկիր ծիրանի»-ն որոշակի տեղեր կզբաղեցնեն Երևանու ավագանու կազմում, և դա չի խանդարի ՀՀԿ-ին, ավելին՝ իշխող կուսակցությունը կհայտարարի՝ այդ երկու ուժերը եկեան, մտան ընտրապայքարի մեջ ու  կարողացան այդքան ձայն ստանալ:

 ««Ելք»-ն ու «Երկիր ծիրանի»-ն,  դրանց ղեկավարները այն  ուժերն են, որոնցից մեկը սահմանադրական հանրաքվեի ժամանակ ասում էր՝   հանրաքվեն կեղծ օրակարգ է, մյուսն էլ  պնդում էր՝ հարկ է բոյկոտել հանրաքվեն, այսինքն՝ նրանք անուղղակի աջակցում էին գործող նախագահի քաղաքականությանը, այսինքն՝ մի քիչ դիմադրություն էին ստեղծել, իսկ այդ  հանրաքվեն կարևոր էր: Դրա համար էլ իշխանությունները փոխհատուցում են այս քաղաքական ուժերին՝ երկու տարի առաջ մատուցված քաղաքականության համար: Պատճառներից մեկն էլ սա էր, որ  հենց այս քաղաքական ուժերը մտան «ընտրապայքար» կոչվածի մեջ», – նշեց  քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ