12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հիմա որ իմ եղբորորդին չլիներ, ես Տարոն Մարգարյանին չէի աջակցելո՞ւ» /տեսանյութ/

«Շաքարավազը թանկացել ա՞»,-լրագրողների հետ զրույցում անկեղծ զարմացավ ԱԺ  ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Լրագրողի հարցին, թե արդյոք Տարոն Մարգարյանին աջակցում է նրա համար, որովհետեւ իր եղբորորդուն նշանակել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Հիմա որ իմ եղբորորդին չլիներ, ես Տարոն Մարգարյանին չէի աջակցելո՞ւ»: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի է ունենալու Երեւանի քաղաքապետի ընտրությունները:  

Իտալիայի Պեզարո քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Իտալիայի Պեզարո քաղաքի  Միրալֆիորե զբոսայգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Ռենկո» ընկերության հետ համագործակցությամբ: Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Պեզարոյի քաղաքապետ Մաթեո Ռիչչին, «Ռենկո» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, տեղի […]

Ներքին քաղաքական զարգացումներին չեմ հետևում. Լևոն Սարգսյան

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե չի նպաստում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ հակառակը` ուղղակի աշխատում է այդ ուղղությամբ: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը: Դիտարկմանը, թե վերջին շրջանում նոր երկրներ չկան, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նա արձագանքեց, թե դրա մեղավորը ՀՀ իշխանությունները չեն և […]

Հայտնի են 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները /ֆոտո/

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն: Նրանք են.   Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի.մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր եւ դուստր, որոնք […]

Կիպրոսի նախագահն ու կառավարությունը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի կառավարությունն ու նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:  Կառավարության խոսնակ Նիկոս Խրիստոդուլիդեսը  ցեղասպանությունն անվանել է նողկալի հանցանք և մարդկության պատմության մեջ ամոթալի գլուխ։ «Կառավարությունն իր լիակատար համերաշխությունն ու համակրանքն է հայտնում Հայաստանի ժողովրդին և վերահաստատում լիակատար աջակցությունը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործին»,- ասել է նա:

Ջրառատում տեղի ունեցած դեպքերով այժմ նախաքննություն է ընթանում. փոխոստիկանապետ (տեսանյութ)

ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չպատասխանեց Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած դանակահարության ելքով վիճաբանության հետ իր եւ եղբոր կապի վերաբերյալ հարցին: Նրա փոխարեն հարցերին պատասխանում էր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Վերջինս նշեց, որ Ջրառատում տեղի ունեցած դեպքերով այժմ նախաքննություն է ընթանում, եւ դրա ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի:

Պետք է ուժեղ լինես, որ պարտադրես. Արամ Մանուկյան /տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 24-ին,   Ցեղասպանության  զոհերի հուշահամալիրում՝ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեր ազգը ունի արդարության , արդար վճռի ու սխալները ուղղելու հնարավորություն:  «Եթե չեն ճանաչել ցեղասպանությունը, ուրեմն մեր սերունդները չեն կարողացել ճանաչել տալ: Այստեղ մի լուծում կա. միայն ուժեղ  Հայաստանը կարող է լինել  Ցեղասպանության ճանաչման երաշխավորը, այլ լուծում չկա: Դու պիտի ուժեղ […]

Պահել երդումը՝ Ցեղասպանության դեմ պայքարելու համար․ Ջորջ Քլունի

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին Ինստագրամի իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որում ասում է․ «Մեզանից յուրաքանչյուրը պետք է երդվի՝ պահել խոստումը եւ պայքարել Ցեղասպանության դեմ պայքարելու, որտեղ էլ որ լինի»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի