Վլադիմիր Սոլովյովը՝ Հայոց ցեղասպանության մասին
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «1915 թվական, ապրիլի 24․․․ այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է»։
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «1915 թվական, ապրիլի 24․․․ այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է»։
Իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներով հայտնի թուրքական անվանի թերթերից «Posta»-ի կայքն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփն ապրիլքսանչորսյան իր ուղերձում կհնչեցնի «ցեղասպանություն» եզրաբառը: Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփը մինչև հիմա դեռ ոչ մի խոսք չի ասել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով ու ենթադրվում է, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը տեղ չի գտնի նրա ուղերձում: Ավելի […]
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք կողմնակից են Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ «Բայց Թուրքիան ունի մեծ ախորժակ։ Մենք գիտենք, թե ով է Թուրքիան ու այդ պետության հետ պետք է ունենաս քո ուրույն դիվանագիտությունը, իսկ այն հետևյալն է` նրանք պետք է ճանաչեն մեր իրավունքը», – ասաց Զարուհի […]
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` քաղաքապետի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, վարչական շրջանների ղեկավարների, Երևանի ավագանու անդամների, քաղաքապետի խորհրդականների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին: Հուշահամալիր այցելած հազարավոր քաղաքացիների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար […]
Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօր հայ ժողովրդի ապագայի պայքարի օրն է։ «Մենք պետք է պայմաններ ու հնարավորություններ ստեղծենք, որ ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան: Դա ամենամեծ հարգանքի տուրքը կլինի», – ասաց Գ. Ծառուկյանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե իր թիմակիցներն անհանգստացած են և սթրեսի մեջ են, քանի որ չգիտեն՝ […]
Ամերիկահայ գործարար, 100 LIVES նախագծի համահիմնադիր Նուբար Աֆեյանը կարծում է, որ հայ ժողովրդին չպիտի բավարարվի Հայոց ցեղասպանության վերապրումով: «Մենք պիտի ամեն ինչ անենք, որ բոլոր ազգերը մեզանից օրինակ վերցնեն: Հայ ժողովուրդն այդ հնարավորությունն ունի, միայն մնում է կամք ունենալ՝ այդ ամենին հասնելու համար»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից՝ նա […]
Ազնավուրների ընտանիքի անունից Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում է և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: «Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ, այստեղ եղել եմ 2015թ. իմ հոր հետ: Եկել եմ Ազնավուրների ընտանիքի անունից, իմ ներկայությունն այստեղ շատ կարևոր է իմ ընտանիքի համար: Իմ այցելության գլխավոր ուղե րձն […]
Երևանի գործող քաղաքապետի տեղակալ, Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու Դավիթ Օհանյանը նշում է, որ հարկավոր է գնահատել անցած տարիները ու նայել առաջ: Մալաթիա-Սեբաստիա համայնքում կայացած հանդիպման ժամանակ Դավիթ Օհանյանը նկատեց.«Հեծանիվ քշելով ու բարձրախոսով գոռալով քաղաք չեն կառավարում: Հույս ունեմ, որ ընտրություն անելով երեք թեկնածուների միջև Ձեր ձայնը տալու եք՝ հանուն Երևանի, այսինքն Տարոն Մարգարյանին ու նրա […]
Ապրիլի 24-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին: Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մ. Համիդ Անսարին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Փոխնախագահ Մ. Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ, […]
Ռուսաստանցի հաղոդավար Արմեն Գասպարյանը Թվիթերի իր էջում գրել է․ «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այսօր բարձր բառեր պետք չեն։ Պարզապես աղոթեք սպանված կանանց, տարեցների, երեխաների համար․․․»։





























