04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչ ունենք` ցույց տալու տուրիստներին

Մեր հուշարձանները, մեր ժառանգությունը շատ բազմաբնույթ է, և տուրիստական կազմակերպություններին կարելի է հրամցնել տարբեր տեսակի  տուրիզմի ուղղություններ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: Որպես օրինակ նա նշեց ժայռապատկերները, մոնումենտալ արվեստի կոթողները, վիշապաքարերը: «Կարող ենք քաղաքային միջավայրով գրավել, բայց դրանք պիտի համաձայնեցված լինեն երթուղիներով: Ունենք կրոնական պաշտամունքային եկեղացական համալիրներ, որոնք շատ-շատ են, և տուրիստը չի հասցնում ամբողջը նայել, որոնց մեջ կան նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձաններ: Այսինքն` տեսնում են, որ այդ հուշարձաններն են, և գալիս են դրանք տեսնելու»,-նշեց նա:

Տուրիստներին, ըստ Արմեն Աբրոյանի, կարող ենք գրավել նաև հնավայրերով: «Բերդեր, ամրոցներ, հնավայրեր կան բավականին, որոնցով էլ կարող ենք գրավել, ուղղակի պետք է ճիշտ ներկայացվեն, ճիշտ իրականացվեն օգտագործման ձևերը»:

Վերջինս նկատեց, որ այս պահին ՀԲ-ի ֆինանսավորմամբ մշակվում են նախագծեր տուրիզմի զարգացմանն ուղղված, և բոլոր գերատեսչությունների համատեղ աշխատանք է տարվելու դրա ուղղությամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ