07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում դադարեցվել է ռուսական ТНТ-ի հեռարձակումը

Ադրբեջանի որոշ կաբելային հեռուստատեսության օպերատորներ դադարել են վերահեռարձակել ռուսական ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքները, գրում է haqqin.az կայքը: Հայտնի է, որ ալիքներն անջատվել են այն պատճառով, որ դրանք Հայոց ցեղասպանության մասին տեսանյութեր են ցուցադրում: Հեռարձակումը կվերականգնվի ապրիլի 25-ից հետո: Իսկ մինչ այդ դրանց փոխարեն հեռարձակվելու են թուրքական ալիքներ:

Թուրքիան այս անգամ ապրիլի 24-ին ցեղասպանությունը հերքող գիրք է հրատարակել

Պաշտոնական Անկարան, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության ժխտման իր քաղաքականությանը և իրականությունը կեղծելու համար գործի դնելով բոլոր հնարավոր և անհնար միջոցները, այս անգամ ապրիլի 24-ին, Ցեղասպանության եղելություն հերքող գիրք է հրատարակել: Ըստ թուրքական «Yenişafak» պարբերականի՝ «Դեպի տեղահանություն տանող ճանապարհը» խորագրով գիրքը իբր թե ներառում է օսմանյան արխիվներից վերցված փաստեր: Գիրքը հանրությանը ներկայացրել է Թուրքիայի պետական արխիվների […]

Ամեն տարի Թուրքիայի դրոշը վառելը, բողոքելն ու պահանջել, որ ճանաչեն Ցեղասպանությունը, արդեն անցյալում պետք է մնա /ֆոտո, տեսանյութ/

Շիրակի մարզում ինչպես միշտ hիշատակի պատարագ կմատուցվեց  Շիրակի թեմի եկեղեցիներում, նաև աթոռանիստ «Սբ Աստվածածին» եկեղեցում: Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն  նախ Գյումրիում Բագրատունյաց պուրակում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին: Բայց տարիներ շարունակ  Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները  գալիս են Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձոր, որն ավելի հայտնի է Ջարդի […]

Բռնագաղթից հյուծված տատս թրքուհուց հաց է խնդրել եւ …

Աշխեն Ղազարյանի պատմությունը 1906 թ., Կարս, Ծփնի գյուղ Հելինե Հարությունյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Աշխենի տասներկու տարին դեռ չէր լրացել, երբ թողեցին իրենց հսկայածավալ սեփականություններն ու մազապուրծ փախան,  բայց այն մտայնությամբ, որ մի օր անպայման կվերադառնան։ Հիշում էր, որ հայրը«փախեփախի» խառնաշփոթի մեջ հասցրել էր հապճեպ թաքցնել ոսկիները։ Նրա մայրը մահացել էր մինչև բռնագաղթը, […]

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անդրադարձավ օֆշորային սկանդալին

Մեր երկիրն անում է ամեն ինչ, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այսօր  Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ «Ամեն տեղ էլ հայ համայնքները, արտաքին գործերի նախարարությունը ջանքեր են թափում, որպեսզի աշխարհին ճանաչել տան ցեղասպանության փաստը», – նշեց  Կճոյանը: Անդրադառնալով իր անվան շուրջ պտտվող օֆշորային սկանդալի գործին՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նշեց. «Սխալ […]

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: Ապրիլի 12-ին Բուխարեստի «Տապան» թատրոնում Ռամպա թատերախմբի կողմից բեմադրվեց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի վրա հիմնված «Տեղդմնացիրյան» պիեսը։ Ապրիլի 20-ին Բուխարեստի «Հումանիտաս» գրախանութում ներկայացվեց ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի «Հայերի հօդս ցնդած երազանքը. 1915» գրքի ռումիներեն թարգմանության հրատարակությունը: Գրքի շնորհանդեսին ելույթներով հանդես եկան […]

Քրդական համայնքի ղեկավարը կոչ ուղղեց Թուրքիային

Քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում կոչով դիմեց Թուրքիայի կառավարությանը. «Կոչ ենք անում թուրքական իշխանություններին որ ընդունեն հայերի Ցեղասպանությունը և մասսայական ձևով ներողություն խնդրեն հայ ժողովրդից: Միաժամանակ կոչ ենք անում, որ դադարեցնեն քուրդ ժողովրդի նկատմամբ կատարվող ամենօրյա ցեղասպանությունը», – ասաց Հասանովը: Նա նաև կոչ արեց գերտերություններին ու միջազգային հանրությանը մի կողմ […]

Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն Թուրքիայում

Դիարբեքիրում հիմնված «Ժողովրդավարական հասարակություն» կոնգրեսը (ԺՀԿ-DTK) Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է արել: Ըստ թուրքական «evrensel.net» կայքի՝ հայտարարության մեջ նշվում է, որ պատմության ընթացքում թուրքական պետության վարած «մեկ պետություն, մեկ ազգ, մեկ լեզու» քաղաքականության հետևանքով Անատոլիայի և Միջագետքի ժողովուրդները ենթարկվել են ցեղասպանության և ասիմիլացիայի: Այդ գործընթացը շարունակվում է նաև, ցավոք, հիմա: Հայտարարության մեջ […]

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն Ղազախստանում

Ապրիլի 23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Վերափոխման Մայր տաճարում վարդապետ հայր Սերգիյի ձեռամբ մատուցվեց բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված հայ նահատակներին: Եկեղեցական ծիսակատարությունից հետո ելույթով հանդես եկավ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, ով մասնավորապես, նշեց, որ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում և Սփյուռքում միլիոնավոր հայեր և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի