07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք մեծամասնություն ենք կազմելու. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ասում է, որ ընտրողներն իրենց նկատմամբ բավական ջերմ վերաբերմունք են ցուցաբերում: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Երևանը վաղուց արդեն այն դրախտային քաղաքը չէ, մարդիկ բավական շատ ու մեծ դժվարություններով են այստեղ ապրում: «Պետք է մաքրել Երևանը, մաքրել անարդարությունից, կոռուպցիայից»,-նկատեց նա: Հարցին, թե մեծամասնություն չունենալու դեպքում […]

Թուրքերը դեռ կխնդրեն. Լոսանջելոսում «թեժ» է /ֆոտո/

Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված քայլերթ է եղել, որին, մասնակցել են  տասնյակ հազարավոր մարդիկ: Քայլերթին մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ քայլերթին՝ միասին են մասնակցել հայկական երկու մոտոցիկլետիստների ակումբները: «Չեք պատկերացնի […]

Բացահայտվել է Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2014թ. դեկտեմբերի 29-ին Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը: Մեկ անձ կալանավորվել է։ Նախնական քննության տվյալներով՝ 2014թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքում՝ իր շենքի մուտքի մոտ, հարձակման է ենթարկվել բնակչուհի Հ.Սաֆարյանը:  Առերևույթ հանցագործություն կատարած անձինք բռնության […]

Ծիծեռնակաբերդում մեկնարկել է ծաղկահավաքը

Ծիծեռնակաբերդում այսօր մեկնարկեց  արդեն ավանդական դարձած «ծաղկահավաքը»: Հուշահամալիրում դրված ծաղիկները հավաքվում են, այնուհետև ցողունն անջատվում է ծաղկաթերթից: Ծաղկաթերթերից թուղթ է պատրաստվում, իսկ ցողուններից  պատրաստվում է մի նյութ, որը խառվում են պարարտանյութին: Միջոցառման հեղինակը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է (FPWC)։ Ծաղկահավաքին  մասնակցում են հասարակական, միջազգային, պետական կառույցենրի ներկայացուցիչներ, կամավորներ:   

Ժանգոտած անիվը շարժվեց /տեսանյութ/

Այսօր «Ելք» դաշինքը քարոզարշավ էր իրականացնում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Բակերից մեկում Նիկոլ Փաշինյանը   հայտարարեց. «Հուսահատության գազելներից ու մահվան վերելակներից ելք կա»: Նիկոլ Փաշինյանը  երևանցիներին կոչ արեց քվեարկել «Ելք» դաշինքի օգտին, ապա հավելեց. «Մենք եկել ենք ասելու, որ ապրիլի երկուսին կայացած խորհրդարանական ընտրություններով «Ելք» դաշինքի  փաքր, բայց կարևոր հաջողությամբ տեղից շարժվեց պոզիտիվ փոփոխությունների ժանգոտած անիվը»: […]

Գողություն դեղատնից /տեսանյութ/

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ Երևան քաղաքում գործող դեղատներից մեկից գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: 2017թ. մարտի 24-ին հաղորդում է ստացվել առ այն, որ մարտի 23-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևան քաղաքում գործող […]

Դու մեր օրերի Սոսե մայրիկն ես․ Սասուն պապին՝ Փոստանջյանին (տեսանյութ)

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ու ավագանու թեկնածուներն այսօր իրենց քարոզարշավն անցկացնում են Ազատության հրապարակում եւ հարակից փողոցներում ու կանգառներում: Մոտենալով քաղաքացիներին նրանք զրուցում են, բաժանում իրենց բուկլետները, որտեղ ծրագրի ամփոփ տարբերակն է ներկայացված: Իսկ նախքան քարոզարշավի սկսվելը հենց Ազատության հրապարակում Զարուհի Փոստանջյանը զրույցի բռնվեց հավաքված քաղաքացիների հետ։ «Քեզ եմ ընտրելու, դու […]

Երեւանում կտեղադրվի Արցախյան ազատամարտում զոհված Լեւոն Սարգսյանի հուշարձանը

Երեւանի ավագանու այսօր՝ ապրիլի 26-ին գումարած նիստում, ավագանին հավանություն է տվել Արցախյան ազատամարտում զոհված Լեւոն Սարգսյանի հուշարձանը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշման նախագծին: Որոշման նախագծում նշվել է, որ ազատամարտիկ Լեւոն Սարգսյանը, հերոսաբար մարտնչելով հայրենիքի սահմանների պաշտպանության համար, նահատակվել է Ֆիզուլիի ազատագրման մարտում։ Ազատամարտիկի հուշարձանը կտեղադրվի Շենգավիթ վարչական շրջանի հ. 99 հիմնական դպրոցի բակում:

Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանությունների համար հող է նախապատրաստում․ քուրդ արվեստագետ

Քուրդ արվեստագետ Ֆերհաթ Թունչը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հայտարարություն է հրապարակել: Թուրքալեզու «alevinet.com» կայքի տեղեկացմամբ՝ Թունչը հիշեցրել է, որ 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով ձերբակալվեցին շուրջ 250 հայ մտավորականներ, ինչով և սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը: «Դրանից դեռ ամիսներ առաջ քաղաքական վարչության ղեկավար Ռեշաթ բեյի կողմից նախապատրաստվել էր այն հայ մտավորականներրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի