06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հակառակորդը ականանետ է կիրառել

Մայիսի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 540 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահության՝ […]

Խոշոր վթար Երեւանում․ կա զոհ եւ վիրավոր

Մայիսի 1-ին, ժամը 21:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ կենտրոնական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ BMW մակնիշի 05 ՍՍ 466 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել Շիրակի փողոցում գտնվող բենզալցակայանի դիզվառելիքի հաշվիչի արկղին, այնուհետև՝ […]

Անձրեւ, ամպրոպ, քամի․ եղանակը չի խաղաղվում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում՝ Մայիսի 2-6-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝  Մայիսի 2-6-ը գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, […]

Մի քանի համայնքներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Վարդաշեն և Սարի Թաղ թաղամասերի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Գլինկայի, Ծխախոտագործների, […]

«Տարիներ անց Երևանի գալիք սերնդին գուցե նույնիսկ դժվար լինի հավատալ, թե այդ տեղում երբևէ եղել է աղբավայր». Տարոն Մարգարյանը՝ նուբարաշենցիներին

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Նուբարաշեն  վարչական շրջանի բնակիչների հետ:  Նուբարաշենցիներին ներկայացնելով Հանուն Երևանի նախընտրական ծրագրի դրույթները, Տարոն Մարգարյանը հատկանշել է նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումը՝ ընդգծելով, որ դրանց ուղությամբ այսօր արդեն հստակ քայլեր են […]

Եթե էսօր ներդրում ես անում, ամենաճիշտ տեղը Աստծո մոտ է. մարզպետի թոռների կնունքին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվեց Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցու զանգը։ Հայրենի գյուղի եկեղեցուն զանգը նվիրել էր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, որի անուն-ազգանունը փորագրված էր եկեղեցու զանգի վրա։ Նշենք, որ Լեռնակերտը Շիրակի մարզպետի ծննդավայրն է։ «Եթե էսօր ներդրում ես անում, ամենաճիշտ տեղը Աստծո մոտ է, մյուս տեղերում չգիտեմ արդյունքն […]

«Wikipedia»-ի հիմնադիրն արձագանքել է Թուրքիայում այս կայքի արգելափակմանը

Խոշորագույն ինտերնետային հանրագիտարանի՝ «Wikipedia»-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսն արձագանքել է Թուրքիայում առանց համապատասխան դատական որոշման «Wikipedia»-ի արգելափակման փաստին: Թուրքական «Birgün.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ թեմայի վերաբերյալ «Twitter»-ում հրապարակում կատարած Ուեյլսը մասնավորապես ասել է. «Տեղեկատվության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Ես միշտ կաջակցեմ թուրք ժողովրդին՝ իր այդ իրավունքի իրացման համար մղվող պայքարում»: Իսկ «Wikimedia Community»-ի Թուրքիայի օգտատերերի խումբը […]

Եթե նայում ենք Քրիստոսին ու ոչինչ չենք զգում

«Աստված Իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհն, այլ որպեսզի փրկի աշխարհը։ Ով հավատում է Նրան, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում, արդեն իսկ դատապարտված է»:  (Հովհաննես 3:17-18) Աստված սեր է ու այդ սիրո ամբողջ հմայքն այն է, որ չկան պայմաններ. եթե լինես այսպիսին կամ այնպիսին՝ Ես քեզ կսիրեմ։ Աստված սիրում […]

Քրիստոսը հարցնում է /տեսանյութ/

«Ով Իմ պատվիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ Ինձ սիրում է. եւ ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից. Ես էլ նրան պիտի սիրեմ եւ Ինձ պիտի հայտնեմ նրան»: (Հովհ. 14;21) Տեսանյութում ներկայացված է Տեր Նշան քահանա Ալավերդյանի քարոզից հատված: 

«Երևանի ծայրամասային համարվող թաղամասերը շարունակելու են մնալ մեր մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում». Տարոն Մարգարյան

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում նախընտրական հանդիպումներ է ունեցել  Էրեբունի  վարչական շրջանի Մուշական և Ջրաշեն թաղամասերի բնակիչների հետ: Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը, Տարոն Մարգարյանը նշել է, որ ինչպես Ավելի լավ Երևան ծրագրով, այնպես էլ Երևանի զարգացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի