20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մենամարտ՝ ուղիղ եթերում»․ Ֆրանսիայի նախագահների հեռուստադեբատները բուռն են անցել

Նախօրեին Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուներ, «Հառաջ» շարժման հիմնադիր, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը անց են կացրել վերջին հեռուստաբանավեճերը, որոնք բավական բուռն են անցել։ Դեբատը սկսել է Լե ՊԵնը, ով անմիջապես մրցակցին քննադատությունների տարափով է հեղեղել։ Ի պատասխան՝ Մակրոնը հակառակորդին մեղադրել է ստի մեջ։ Հեռուստաբանավեճերի հաղթող ֆրանսիացի հեռուստադիտողները ճանաչել […]

«Եթե դու քո ընկերոջը դավաճանեցիր, ինձ էլ կդավաճանես» սկզբունքն է (տեսանյութ)

«Ինչպիսին ընտրություններն էին, այնպես էլ արդյունքներն են: Բազար, շուկայական հարաբերություններ են: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ ուստա Համոն փողը չէր տվել, հիմա այս դեպքում չգիտեմ՝ ով փողը չէր տվել, բայց համակարգն է այսպիսին, դրա համար էլ այս իրավիճակն այդպիսին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով «Ծառուկյան» դաշինքի ներսում ընթացող […]

Նոր հիերարխիա է ձևավորվում

«Տեսնում ենք, որ տեղի է ունենում նոր հիերարխիայի ձևավորում, որը բացարձակ կապ չունի ընտրությունների և նրա արդյունքների հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից: Հիշեցնենք, որ ինքնաբացարկի ցուցակում «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրվածներից ոմանք պնդում էին, որ իրենք ինքնաբացարկ չեն ներկայացրել:   «Սա, ըստ […]

Նոր նշանակում

Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 3-ին ստորագրել էր Էնրիկո Ապրիամովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու և զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանագիր:

Էնքան բան ա արել Տարոնը. ազատամարտիկը չի ուրանում /տեսանյութ/

«Էնքան բան է արել Տարոն Մարգարյանը, որ չեմ կարող անգամ թվարկել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավթաշեն համայնքի բնակիչ, ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Աշոտ Մանուկյանը: «Մեր Տարոն Մարգարյանը Դավթաշենի համար ամեն ինչ արել ա: Ինքը մերն ա միանշանակ, իսկ մյուս երկուսը Դավթաշանեից շատ քիչ ձայն կտանեն»,-ընդգծեց Աշոտ Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. քույր ու եղբայր մահացել են

Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի տղամարդ […]

Վարդան Կարապետյանը՝ Գլենդելի քաղաքապետ

Մայիսի 1-ին Գլենդելի քաղխորհրդի անդամները քվեարկությամբ միաձայն նոր քաղաքապետ ընտրեցին քաղխորհրդի ներկայի անդամ Վարդան Կարապետյանին, հայտնում է «asbarez.com»-ը: Խոսելով առաջիկա գործունեության մասին՝ Կարապետյանը նշեց, որ գործընկերների հետ միասին կաշխատի քաղաքն առավել բարեկեցիկ եւ ապահով  դարձնելու ուղղությամբ, հետամուտ կլինի ընթացիկ նախագծերի իրականացմանը՝ հայտարարված ժամկետներում: Հարկ է նշել, որ Գլենդելի քաղաքապետն ընտրվում է քաղխորհրդի անդամների կողմից՝ մեկ […]

Խառնվել են իրար. Փաստ

«Փաստն» արդեն ներկայացրել է այս օրե­րին Բագրատաշենի մաքսակետում ստեղծ­ված լարված իրավիճակի մասին: Տեղեկաց­րել ենք նաև, որ այս օրերին սահմանային անցակետը հատող ցանկացած անհատ մանրազնին ստուգման է ենթարկվում: Խմբագրությանն ահազանգած քաղաքացի­ները նշում էին, որ շատերը, ովքեր իրենց բեռում գյուղմթերք ու պտուղ-բանջարեղեն ունեն, մաքսավորները ստիպում են կշռել: Այն մի քանի անգամ լցնել-դատարկելով, պտուղ բանջարեղենը վերածվում է աղբի, […]

Սկեսրայրը ոտքի տակ ջարդել է հարսին. դատարանի որոշումը. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Արդուշ Ա.-ի դատական գործի քննությունը: 64-ամյա Արդուշ Ա.-ին մեղադրանք էր առաջադրված նախկին հարսին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ոչ ծանր մեղադրանքով այս գործի դատական քննությունը սկսվել էր 2015 թվականի դեկտեմբերի 30-ից: Ըստ մեղադրանքի՝ Արդուշ Ա.-ն 2015 թվականի հունիսի12-ին, ժամը 18-ն […]

Եթե լուռ մնանք, պատմությունը կկրկնվի այլոց նկատմամբ եւս․ կոնգրեսականները՝ Հայոց ցեղասպանության մասին /տեսանյութ/

Հայոց ցեղասպանության տարելիցից հետո «Ամերիկայի Ձայն»-ը հարցազրույցներ անցկացրեց ԱՄՆ-ի մի քանի կոնգրեսականների հետ։ Ներկայացնում ենք Սալուդ Քարբահալի ու Աննա Էշյուի հետ հարցազրույցներից հատվածներ։ ՝՝Ինչու՞ միացա ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովին։ Որովհետեւ, ունենալով հայ բազմաթիվ ընկերներ, տեղեկանալով Հայոց ցեղասպանության մասին ու իմանալով այն տառապանքները, որոնք կրել է հայ ժողովուրդը, պարտավորված զգացի իմ ձայնը միացնելու բոլոր նրանց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի