06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ում նկատի ուներ ոստիկանապետը

Քիչ առաջ  Հաղթանակ զբոսայգի ժամանեց նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Վերջինս շեշտեց՝  լրագրողներն  իր մասին բազմաթիվ հորինվածքներ են գրում: Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին հորդորեց «մի բան հնարել» իր և վարչապետի հարաբերությունների մասին:

Հարցին՝ ի՞նչ հարաբերություններ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ոստիկանապետը պատասխանեց. «Հրաշալի: Ի՜նչ մեղք եք, էրեխե՛ք: Նյութ չունեք էսօրվա, հա՞:
Էրեխեք, բավականին լավ ֆանտազիա ունեք, լավ ստացվում ա ինչ-որ մի բան հնարել, դնել, հետո վերլուծել, գնահատականներ տալ, էսօր էլ փորձեք մի բան հնարել», – դիմելով լրագրողներին՝ ասաց Վլադիմիր Գասպարյանը:
 Լրագրողները  ոստիկանապետին հարց ուղղեցին նաև   աղբի  հավաքման խնդրրի մասին, իսկ ոստիկանապետը նշեց՝ մեր երկրում աղբը շատ է:  Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ոստիկանապետը նկատի ուներ նաև  իշխանությա՞ն մեջ առկա  աղբը, Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Մեր երկրում ամեն տեղ էլ աղբ կա»: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ