06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որքան կտևի ամանորյա արձակուրդը

2024թ. աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից: Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին: Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին հոդվածի համաձայն՝ Ամանորի տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ: Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնություն տոնն է, այդ օրը ևս կլինի ոչ աշխատանքային:

Xiaomi-ն թողարկել է խելացի մահճակալ զրոյական գրավիտացիոն ռեժիմով /Տեսանյութ/

Xiaomi-ն 8H-ի հետ համատեղ ներկայացրել է նոր խելացի մահճակալ՝ Xiaomi 8H Find Smart Electric Bed Xiaomi Youpin հարթակում: Հասանելի է 1,5 և 1,8 մետր չափսերով, նոր արտադրանքը համատեղում է առաջադեմ տեխնոլոգիան և հարմարավետությունը՝ սկսած 394 դոլարից: Մահճակալն աչքի է ընկնում իր առանց շրջանակի դիզայնով։ Միաժամանակ դրա մեջ ինտեգրված է խելացի տաք լուսավորություն, որը կարող է […]

Կալինինգրադում հյուպատոսություն են փակել

Ռուսաստանում գերմանական առաքելության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Գերմանիան փակել է իր գլխավոր հյուպատոսությունը Կալինինգրադում: Կալինինգրադում գլխավոր հյուպատոսությունը փակ է։ Կալինինգրադում գլխավոր հյուպատոսության հյուպատոսական շրջանի հյուպատոսական և անձնագրային հարցերի համար խորհուրդ է տրվում դիմել Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսություն: Վիզայի հարցերի համար անհրաժեշտ է դիմել բացառապես Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան վիզաների բաժին:

Այսօր դեկտեմբերի 1-ն է, ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով

Ձմեռը եկավ, սակայն ջերմաստիճանը 3 մարզում կբարձրանա 10-13 աստիճանով: Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-4-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-13 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 1-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ադրբեջանում աճում է ճնշումն անկախ լրագրողների վրա

Բաքուն վիրավորված է ԱՄՆ-ից և ԵՄ-ից Իշխանամետ լրատվամիջոցներում հակաարևմտյան հռետորաբանությամբ հրապարակումների թիվն աճում է, որոնք պահանջում են «գործողություններ ձեռնարկել» ԱՄՆ-ի կողմից աջակցվող հիմնադրամների, մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) գործունեության դեմ: Ի՞նչ է կատարվում երկրում: Ինչպես հիշեցնում է Deutsche Welle-ն, նոյեմբերի 20-21-ը Բաքվում խուզարկություններ են տեղի ունեցել հակակոռուպցիոն հետաքննության մեջ մասնագիտացած AbzasMedia հրատարակության խմբագրությունում։ Ոստիկանությունը պնդում է, որ […]

Առողջացման աղոթք

Ե՛կ, Տեր, ի տեսություն իմ հիվանդացյալ հոգուն, դի՛ր Քո ձեռքը իմ վրա և բժշկի՛ր՝ ասելով «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ կյանքի արդարության ճանապարհով». Տե՛ր Աստված մեր, Քո ժողովրդից փարատի՛ր ցավերը և բժշկիր հիվանդությունները, և շնորհի՛ր բոլորին կատարյալ առողջություն Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով մարդկանց տկարությունները Քո վրա վերցրիր և դատապարտեցիր կյանքի ու փրկության թշնամուն: […]

Նիկոլի «անկախությունը» թուրքի կողմից իր աթոռը բռնելն է. Աննա Մկրտչյան

«Նիկոլ Փաշինյանի համար անկախության մասին խոսելը նույնչափ ֆիկցիա է, որքան նա 2018 թվականին, իշխանությունը զավթելիս խոստանում էր ջնջել կարմիր գծերը, վարկերը ջրել, տեսախցիկները ջարդուփշուր անել, արագաչափերը հանել»,- 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Հիշեցնենք, որ անցած ամբողջ ժամանակահատվածում ներկա իշխանությունների կողմից ննչում են ինքնիշխանության ու անկախության մասին հայտարարություններ, […]

ՀՀ-ում քաղաքական զարգացումները տեղի են ունենում քաղաքական հալածանքների ճանապարհով. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի գնահատմամբ՝ Հայաստանում քաղաքական զարգացումները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, բացի նիկոլական խմբակից, տանում են դեպի քրեակատարողական հիմնարկներ: «Այո, որովհետև Հայաստանում ազատ խոսքը դատապարտելի է, այստեղ չի կարող լինել ազատ տեղաշարժ, քաղաքացիական ձևավորված գիտակցություն, քաղաքական անհատներ ու կազմակերպություններ: Այդ մարդիկ ու կազմակերպությունները բարձրաձայնում են հայրենիք ունենալու ցանկությունը, ինչն ազդում է […]

ՀԱՊԿ-ից դուրս է գալիս՝ ի՞նչ անի, թե՞ մտածում է՝ Երևանը չեն գնդակոծի. Հովհաննես Սահակյան

Նոյեմբերի 30-ին Տավուշի մարզի և Ղազախի սահմանի հատվածում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանագծման և սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համանախագահների` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի նրա պաշտոնակից Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ հերթական նիստը։ Արդյո՞ք սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի այս նիստը կմոտեցնի «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, կամ հիմք կդնի՞ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երկկողմ բանակցություններին՝ առանց […]

Մհեր Ստեփանյանը հայրենատեր հայ է, ում ձեռքը կոտրել էին նիկոլի աթոռը ինքնամոռաց պաշտպանող կարմիր բերետավորները․ Հենրիխ Դանելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրել է․ «Մհեր Ստեփանյանը հայրենատեր հայ է, ում ձեռքը կոտրել էին նիկոլի աթոռը ինքնամոռաց պաշտպանող կարմիր բերետավորները՝ անհամաչափ ուժի կիրառելով։ Զավեշտը այն է, որ դատարանը, հանցանք չի տեսնում այս գործում: Դատարանը հանցանք է տեսնում ոստիկանների կողմից ծեծված քաղաքացիների գործում և կալանավորում ծեծված քաղաքացիներին: Դատարանը հանցանք է տեսնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի