14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ դատախազությունը Ոստիկանությանը և ՀՔԾ-ին հանձնարարել է ստուգել քրեական գործ հարուցելու հիմքերը

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել  11.05.2017թ. ժամը 21.00-ի սահմաններում Երևան քաղաքի ՀԱԹ-ում գտնվող, Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու, իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության նույն բաժնում հաղորդում է տվել նաև Հայկ Սարգսյանը՝ նույն նախընտրական շտաբի մոտ Վարդան Վարդանյանի կողմից իրեն հարված […]

«Մի օր էլ դիմանանք». ՀՀԿ-ն ավարտեց քարոզարշավը /տեսանյութ/

Երևանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած ՀՀԿ ավագանու թիմը այսօր՝ մայիսի 12-ին, քարոզարշավը ամփոփեց Կենտրոն համայնքում: Ավագանու ցուցակը գլխավորող թեկնածու՝ Տարոն Մարգարյանը իր ելույթում ընդգծեց, որ 4 տարի առաջ ինքը և իր թիմը ներկայացրել էին «Ավելի լավ Երևան» ծրագիրը, որը հաջողվեց իրականություն դարձնել. «Ես ընդունում եմ, որ քաղաքում կան դեռ խնդիրներ և թերացումներ, սակայն վստահեցնում եմ […]

«ՍԱՍ» սուպերմարկետների դիմապակիներին փակցվել են ՍԱՊԾ տեղեկատվական պիտակներ

Մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների գործունեությունը խրախուսելու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությանը արձագանքող տնտեսավարողների շրջանակն աստիճանաբար մեծանում է: Հիշեցնենք, որ մսի այն վաճառակետերին, որոնք ապահովում են անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, Ծառայության կողմից տրվում են համապատասխան տեղեկատվական պիտակներ: Մայիսի 12-ին ՍԱՊԾ ներկայացուցիչները տեղեկատվական պիտակներ փակցրեցին Էլ-Սուս ՍՊԸ-ին պատկանող Խորենացի 52 հասցեում գտնվող մսի […]

Աշակերտուհին ավարտական երեկոյին ներկայացել է դագաղով /ֆոտո/

Նյու-Ջերսիի դպրոցներից մեկի աշակերտուհի Մեգան Ֆլաերտին դպրոցի ավարտական երեկոյին ներկայացել է դագաղի մեջ պառկած։ Աղջիկը բացատրել է իր արարքը նրանով, որ երազում է դառնալ սգո ծառայություններ մատուցող ընկերության տնօրեն։  Աղջկան դագաղի մեջ պառկած իջեցրել են մեքենայից, ինչից հետո նա ժպիտը դեմքին դուրս է եկել։ Ի դեպ, նրա համադասարանցիներին կատակը այնքան էլ դուր չի եկել։ Շատերը […]

Բուժքրոջ մասնագիտությունը ամենամարդասիրականն է. Գեղանուշ Ստեփանյան

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի օր: Պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշում են հենց այս օրը: Մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է: Ղրիմյան պատերազմի ընթացքում հենց նա է կազմակերպել գթության քույրերի՝ աշխարհում առաջին ծառայությունը: 1854թ.-ին Նայթինգեյլը մեկնեց Թուրքիա, իսկ այնուհետև Ղրիմ`   այցելելու հիվանդանոցները:  Նրան ուղեկցում էր նաև […]

Ադրբեջանի ՊՆ-ը կեղծ հայտարարություններ է տարածում

Ադրբեջանի ՊՆ-ը և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։ Հայկական կողմը դա գնահատում է, որպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք։ Հայաստանը ի տարբերություն ադրբեջանական կողմի, ահաբեկչական գործողությունները երբեք չի դիտարկել որպես ռազմական գործողությունների միջոց և մեթոդ։ […]

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ

017 թվականի մայիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի կողմից  կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար 2017 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 12.40-ից 13.15-ի սահմաններում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի […]

«Ամեն ինչ իր տեղը կդնի» /տեսանյութ/

«Այս քարոզարշավը որոշակիորեն  այն քարոզարշավի շարունակությունն է,  որը տեղի ունեցավ ապրիլյան ընտրություններից առաց: Պարևզ է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի քանակն էականորեն նվազել է», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:   Վերջինս  շեշտեց՝ ակնհայտ էր՝ ավագանու ընտրությունների ընթացքում հիմնականում պայքարում էր երկու քաղաքական ուժ՝ «Ելք»-ն ու «Երկիր ծիրանի»-ն:  «Քարոզարշավի […]

Ի՞նչ է սպասվում մանկատներոի և ցերեկային խնամքի կենտրոնների աշխատակիցներին (տեսանյութ)

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Այցի նպատակն էր ծանոթանալ սոցիալական ապահովության և մասնավորապես երեխաների պաշտպանության ոլորտում կատարվող փոփոխություններին: Արտեմ Ասատրյանի Լոռու մարզ կատարած այցի առաջին կանգառը Վանաձորի մանկատունն էր: Նախարարը ծանոթացավ մանկատան շենքային պայմաններին, կաթսայատան հնարավորություններին ու կառույցում առկա խնդիրներին: Հաջորդիվ նախարարն այցելեց Վանաձորի խնամքի կենտրոն: Կառույցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված