08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բայց մենք չենք հուսահատվում, եկել ենք փրկելու. Սասուն Միքայելյան

«Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Հյուսիսային պողոտայում «Ելքի» հրավիրած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ելույթում նախ նշեց, որ բոլոր ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ից խոստումներ են եղել, իրենց մարդկանց խորհրդարան, քաղաքապետարան մտցրել, սակայն հետո դրանք չեն կատարվել: «Ասում ենք, որ այս իրավիճակից պիտի դուրս գանք, բայց իրավիճակից դուրս բերողները դուք եք, ժողովո՛ւրդ ջան: Այն քվեները, որ […]

Հայաստանում են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները

ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն, Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները` ՀՀ զինված ուժերում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ ծավալման շրջանների ուսումնասիրման օպերատիվ դաշտային երթին մասնակցելու նպատակով:

«Մայիսի 14-ին, եթե անգամ կարկուտ գա, ձյուն գա, գնացեք ընտրության»

Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Ելք» դաշինքի հրավիրած ամփոփիչ հավաքը: «Ելք» դաշինքի ավագանու ընտրություններում շտաբի ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ շնորհակալություն հայտնեց մարդկանց բակերում ջերմ ընդունելության համար: «Այն էներգետիկան, որ տեսնում ենք յուրաքանչյուր բակում, ամեն անգամ ջախջախում է ցանկացած ադիբեկյանական հարցում, որը հայտնի հայկական սոցիոլոգիայի հետևանք է»,-ասաց նա, ապա հավելեց. «Ելք դաշինքով ՀՀ-ում ստեղծվել են փոփոխություններ, և […]

Տարոնը մերն է. Ղարաբաղյան պատերազմի վետերաններ/տեսանյութ/

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»-ը մայիսի 14-ին կայանալիք ավագանու ընտրություններում կսատարի ՀՀԿ-ին: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ղարաբաղյան պատերազմի վետերան, բժշկուհի Ալլա Նիկողոսյանը: «Տարոն Մարգարյանը կանգնած է մեր կողքին, սատարում է մեր տղաներին, խոցելի խավին, որոնց թվում նաև մեր հերոս տղաներն են»,-ասաց Ալլա Նիկողոսյանը: Մանրամասները` տեսանյութում:

Պոլսահայ լրագրողը կպարգևատրվի ՀՀ նախագահի հատուկ շքանշանով

Թուրքիայում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր, լրագրող Բագրատ Էստուկյանը կարժանանա ՀՀ նախագահի հատուկ շքանշանի:  «Ակօս»-ը  տեղեկացնում է, որ Էստուկյանն իր շքանշանը կստանա մայիսի 26-ին նախագահական նստավայրում: Նշվում է, որ գիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած գործիչների պարգևատրման ամենամյա արարողությանը բացի ՀՀ նախագահից մասնակցում են կառավարության անդամները, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավաները […]

ՀՅԴ-ական նախարարներին և մարզպետներին այլ ՀՅԴ-ականներով փոխարինելու մտադրություն չկա

Նոր համագործակցությամբ կպահպանվեն ՀՅԴ-ին 2016-ին տրամադրված նախարարական երեք պորտֆելներն ու երկու մարզպետի պաշտոնը. այս մասին այսօր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այս պահին ՀՅԴ-ն իրենց նախարարներին և մարզպետներին այլ ՀՅԴ-ականներով փոխարինելու մտադրություն չկա: Ռուստամյանը նշեց, որ երկու կուսակցությունների համագործակցության աշխատակարգը նոր թափ կստանա, և ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական […]

Տարոնը պարկեշտ մարդ է. ՕՄՕՆ-ի վետերանները որոշել են /տեսանյութ/

«Երևանը թանկ է մեզ համար ու մենք չենք կարող անմասն մնալ այս կարևոր իրադարձության ժամանակ: Տարոն Մարգարյանը բոլոր բակերը մաքրեց աղբից ու գեղեցիկ խաղահրապարակներ սարքեց: Իմ ընկերոջ որդին է ու պարկեշտ մարդ: ՕՄՕՆ-ի վետերանների միության խորհուրդը որոշում ունի՝ սատարել Տարոն Մարգարյանին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ […]

Գյուղում աշխատանք չկա, վարկով գնված անասուններին էլ գայլերն են հոշոտում

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում վերջին երկու օրվա ընթացքում գայլերի երկու հարձակման դեպք է եղել: Առաջին փորձը գյուղացիներին հաջողվել է կասեցնել, երկրորդի դեպքում, սակայն, գայլերին հաջողվել է կատարել իրենց սև գործը՝ գայլի բաժին է դարձել երեսուն ոչխար: Գոհար Դոխոլյանը առավոտյան է անասնագոմում հայտաբերել վնասված ոչխարները: Տիկնոջ խոսքով՝ գայլերի հարձակման դեպքերը հիմնականում աշնանն են եղել, բնավ չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի