10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ուզբոն» դուրս կգա Ծառուկյան-Աբրահամյան տանդեմի դեմ. Հրապարակ

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հունիսի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում։ Առաջադրված թեկնածուներից մեկը քրեական անցյալով, «Ուզբո» մականունով նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանն է, որը քաղաքապետ աշխատելու տարիներին՝ 2005-ին, օրը ցերեկով փողոցի բանուկ հատվածում յոթ փամփուշտի կրակոցով գնդակահարել էր ընկերոջը՝ Արզնիի էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ով ցանկացել էր շինություն կառուցել մի վայրում, որի վրա աչք […]

Ծեծկռտուք խաղատանը. Հայկական Ժամանակ

Ուրբաթ գիշերը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լաե խաղատանը միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Թերթի տեղեկություններով՝ միջադեպը ծագել է խաղատան երեք այցելուի ոչ սթափ լինելու պատճառով: Նրանք վեճի են բռնվել խաղատան աշխատակիցների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: «Շանգրի Լա»-ի թիկնազորը հենց խաղատան […]

Տարվա հարսանիքը․ Քեյթ Միդլթոնի քույրն ամուսնացել է միլիոնատիրոջ հետ /ֆոտոշարք/

Հանգստյան օրերին Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել տարվա ամենասպասված հարսանիքներից մեկը։ 33-ամյա Պիպպա Միդլթոնը՝ դքսուհի Քեյթ Միդլթոնի քույրը, ամուսնացել է 41-ամյա միլիոնատեր Ջեյմս Մեթյուսի հետ։   Այս հարսանիքին ներկա են եղել արքայական ընտանիքի անդամներն ու Բրիտանիայի ամենահայտնի մարդիկ։    Հարսանիքը տեղի է ունեցել անգլիական Բերքշիր կոմսությունում։ Զույգը պսակադրվել է Սուրբ Մարկի եկեղեցում, արարողությանը ներկա է […]

Խղճով ապրելու համար հրաշքի կարիք չկա

Փարիսեցիները մի անգամ եկան Տեր Հիսուսի մոտ ու նրան փորձելով երկնքից նշան էին ուզում որ հավատան: Շատերն են չէ՞ այսպես վարվում՝ հրաշք են ուզում, որ հավատան: «Եւ նա իր հոգում զայրացավ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրվի» (Մր 8:12): Ինչու՞, որովհետև սեփական սխալը […]

Հայ բազկամարտիկները վեց մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել: Առաջնության մրցանակակիրներ  դարձել են` Մեծահասակներ. Աշոտ Ադամյան (60 կգ, ձախ ձեռք, 3-րդ տեղ. աջ ձեռք` 2-րդ), Վլադիմիր Մնացականյան (85 կգ, ձախ ձեռք, 2-րդ տեղ), Դավիթ Բոյախչյան (110 կգ, աջ ձեռք, 2-րդ տեղ) Երիտասարդներ (մինչեւ […]

Քննադատողներն այդ հարցը թող տան ադրբեջանցիներին. նախկին նախարար (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով` Պաշտպանության նախարարության կողմից առաջ քաշված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերն արդիական են ու շատ դրական ազդեցություն են ունենալու բանակի մարտունակության և այլ հարցերի վրա: Henaran.am-ի հետ զրույցում նա, անդրադառնալով տեսակետին, թե այս ծրագրերով Հայաստանն ասում է, որ խաղաղության չի գնում, Վաղարշակ Հարությունյանն ասաց. «Այդ հարցը թող իրենք […]

Հայաստանն ութ մեդալ նվաճեց սամբոյի Եվրոպայի առաջնությունից

Մինսկում ավարտվեց մարզական եւ մարտական սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց առաջնությունը: Հայ մարզիկները եւս մի քանի տարբեր հարգի մեդալներ նվաճեցին: Մարզական սամբոյում Արթուր Սահակյանը (62 կգ քաշային կարգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Արսեն Ղազարյանը (74 կգ)` բրոնզե: Մարտական սամբոյում Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Կոլյա Կարապետյանը (62 կգ) […]

«Մայրս թաղվեց բարձունքին …». Բերդաձորում չեն մոռանում /տեսանյութ/

Շուշիի ազատագրումից օրեր անց, 1992 թվականի մայիսի 17-ին ազատագրվեց Բերդաձորի ենթաշրջանը, որը շուրջ մեկ տարի բռնազավթված էր: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սաիդա Մելքումյանը մոր՝ Սվետլանա Մելքումյանի հետ Բերդաձոր եկավ ճակատագրի կամոք: «Մայրս բուժքույր էր և իր կամքով եկավ Բերդաձոր: Մայրս բոլոր նահատակների համար հարազատ է եղել ու միշտ կանգնած է եղել սահմանին: Այնքան եմ […]

«Կաշկանդում են, ճորտացնում են Ազգային ժողովի պատգամավորներին»

«Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանի ներկայացմամբ` օրենքով խորհրդարանի դերը մեծանում է և 2018-ից հետո պիտի առավել մեծանա, բայց գործնական առումով այդպես չի լինելու: «Ես կարծում եմ, որ խորհրդարանի համակարգը սխալ է ձևավորված: Օրինակ` վարչապետի պարտադիր պատգամավոր չլինելը սխալ է, այսինքն` վարչապետը պետք է լինի իշխող կոալիցիայի լիդերը, նաև մանդատակիր,  նա պետք է ընտրվի, հետո հրաժարվի […]

«Սասնա ծռեր»-ից վատ բան է լինելու

«ՀՀ-ում ԱԱԾ, բան… նման բաներ գոյություն չունեն: Այն ժամանակ, երբ Սամվել Բաբայանը հրամանատար էր ու իր հաջողությունները կռում էր մարտի դաշտում՝ թշնամու դեմ կանգնած, այ է՛ն ժամանակ պիտի Սերժ Սարգսյանին ասեին՝ ով է Սամվել Բաբայանը: Նա կասեր՝ Աստծու պես բան է: Հիմա էլ բռնել, փակել են ազգային հերոսին, իսկական գեներալին, նրան, ով իր ուսադիրները  վաստակել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի