10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համանախագահները սկսել են ավելի օբյեկտիվ գնահատել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են ավելի օբյեկտիվ գնահատականներ տալ։ Նրանք ավելի օբյեկտիվ են գնահատում իրավիճակը՝ թիրախավորելով հրադադարի ռեժիմը մշտապես խախտող Ադրբեջանին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն  Ռուբեն Սաֆրաստյանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 18-ի իրենց հայտարարության մեջ թիրախավորված նշում են Ադրբեջանի գործողությունը, և սա նոր միտում է: Կարծում […]

Կարևորը վարչապետի ինքնագնահատականն է

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, արդեն նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացմամբ` եթե մի կողմից  հետևենք լրահոսին, ապա պարզ է դառնում, որ վարչապետն աշխատում է ավելի շատ, քան նախատեսված 8 ժամը: «Անընդհատ հանդիպումներ են լինում, բայց եթե նայում ենք արձագանքներին, ապա ինքն էլ է ասում` հանձնարարականներս պիտի կատարեք, չի կարելի կիսատ կատարել, այսինքն` ինքը հասկանում է, որ […]

CNNTurk-ը հեռացրել է եթերից Էրդողանի ամերիկյան այցը մեկնաբանող հաղորդավարուհուն

Թուրքիայում գործող «CNNTurk» հեռուստաալիքի ամենավարկանշային համարվող հաղորդավարուհի Նեվշին Մենգյուն, նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցը մեկնաբանելուց հետո հեռացվել է եթերից։ Ամեն օր հեռաուստալիքով հեռարձակվող «Գլխավոր լուր» հաղորդման հաղորդավարուհի Մենգյուն, հավատարիմ մնալով հաղորդման ֆորմատին, լուրերը ներկայացնում է իր սեփական մեկնաբանմամբ և գնահատամամբ: Եվ այս անգամ Էրդողան-Թրամփ հանդիպումը մեկնաբանելիս, հաղորդավարուհին ակնարկել է, որ հանդիպումը սպասվածից կարճ […]

Եթե «վատ» տղերքը հեռանան, մենք Շվեյցարիա կդառնանք (տեսանյութ)

Չկա այնպիսի մի ընդդիմադիր ուժ, որի հետ հասարակությունը հույսեր կապի ու որին հավատա. այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ ընդդիմության նկատմամբ վստահության վերացումը մի քանի տարիների ընթացքում է եղել: «Հիշենք 2008 թվականը, ինչ հույսեր ունեին մարդիկ, ընդդիմության նպատակներն այլ էին: Այս ընտրություններին պարզ էր, որ ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակ […]

Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում հատուկ գնով /տեսանյութ/

«Պաշտպանական քաղաքանության նպատակը ՀՀ պաշտպանության ոլորտի երաշխավորված ապահովումն է, ՀՀ հուսալի պաշտպանության համար ազգային և միջազգային երաշխիքների ստեղծումն է»,- այսօր ՝մայիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: Այվազյանը անդրադարձավ  ՀՀ ՊՆ ռազմաքաղաքական հարաբերություններին ու միջազգային ռազմական համագործակցություն հետ կապված հարցերին: «Պաշտպանական քաղաքականության առաջին ուղղությունը ռազմաքաղաքական հարաբերությունների ուղղությունն է, […]

Հայկական կողմը հարվածային անօդաչու է կիրառե՞լ. մանրամասներ /տեսանյութ/

 «Անօդաչուներ նոր չի, որ մենք կիրառում ենք, բավական երկար տարիներ մենք դրանք կիրառում ենք մեր սահմանների վերահսկողության ուղղությամբ»,- այս մասին այսօր հայտարարել է ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: «Ինչ վերաբերում է հարվածային անօդաչուներին, եկեք ձեռնպահ մնամ այդ հարցի պատասխանից, որովհետև  դա այնպիսի ոլորտ է, որը գաղտնիություն է պարունակում: Ոչ թե հասարակությանը տեղեկացնել չենք ուզում, […]

Քվոտավորված նշանակում է. ՊՆ պաշտոնյա

 «ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քվոտավորված նշանակում է»,- այսօր՝ մայիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է մեզ տալու Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ասաց ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:  Այվազյանի խոսքով՝ ցանկացած պետության ներկայացուցչի նշանակումը բարձրացնում է այդ պետության դերը, հեղինակությունը այդ կազմակերպության մեջ: «Սակայն […]

Ներկլանային պայքար է ընթանում. Ա. Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ոչ մի նոր բան չի տեսնում նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթի մեջ Արցախին վերաբերվող հատվածում: «Մադրիդյան սկզբունքներն են սեղանին դրված, ոչ մի այլ փաստաթուղթ չկա, բանակցության գործընթացում կոնֆլիկտը լուծելու ոչ մի նորութուն չկա, առաջընթաց չկա»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց նա: Վերջինս ընդգծեց, որ և՛ Վիեննայի և՛ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ […]

Aurora Prize մրցանակի առաջին դափնեկիրը երգով շնորհավորել է Ազնավուրին /տեսանյութ/

Հայաստանում է Aurora Prize մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ով երեկ հետաքրքիր կերպով շնորհավորել է շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձը՝ կատարելով նրա հայտնի Pour toi Arménie (Քեզ համար, Հայաստան) երգը։ Նա երգը կատարել է Շուշիի բարձունքից։

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերում պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Լոնդոնում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հնչած պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի «Մանչեսթր-արենա» մարզադաշտում այս գիշեր մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի