13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Վոլոդյա Ավետիսյանը անակնկալ հայտնվել է Արարատ Խանդոյանի դատին. թեժ իրավիճակ

Ընդամենը երկու ժամ ազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանը այս պահին Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մասնակցում է մարտական ընկերոջ՝ Արարատ Խանդոյանի դատին:

Այս մասին Henaran.am-ին  հայտնց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:

Նրա խոսքով՝ Արարատ Խանդոյանի գործով մեղադրական ճառով պետք է հանդես գար դատախազ Հայկ Պետրոսյանը։ Դատախազը ճառը չսկսած՝ դահլիճ է մտել  Վոլոդյա Ավետիսյանը։

Ներկաները ծափահարություններով են դիմավորել 6 տարվա ազատազրկման դատապարտված և 3 տարի 8 ամիս կալանքից հետո համաներմամբ ազատ արձակված գնդապետին:

Կատարվածը զայրացրել է դատավորին։ Նա նիստը ընդմիջել է 10 րոպեյով:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ