10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արսեն Գրիգորյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական

Արսեն Գրիգորյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: «Մեծ ակնկալիք ունեմ և վստահ եմ, որ նա շատ արագ կկանոնակարգի ոլորտը, որտեղ ամենամոտ ապագայում մենք կարձանագրենք նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,- նորանշանակ խորհրդականին նախարարության աշխատակազմին ներկայացնելիս  ասել է  նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը: ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը նախարարի խորհրդականի պաշտոնում հասարակական հիմունքներով կկանոնակարգի ազգագրական երգ-երաժշտության ոլորտը: Տասնամյակներ […]

Քննություն է տարվում՝ պարզելու շտաբում լրագրողին սպառնալու դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել լրագրողի առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Ըստ ստացված քրեական գործի տվյալների՝ 2017թ. մայիսի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը Երևան քաղաքի Նար-Դոս […]

Արա Բաբլոյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրին։ Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ժամանակի ու սերունդների միջով քայլող Ձեր արվեստը միավորում է տարբեր մշակույթներ, երկրներ ու ժողովուրդների: Այն ազգային ու համամարդկային է, երգարվեստի հանրահայտ ուղղությունններից մեկին պատկանելով` միաժամանակ […]

Ովքե՞ր կլինեն Ծառուկյանինը

ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը դեռևս չի որոշել, թե ովքեր են  ստանալու օրեր առաջ ինքնաբացարկ հայտնած ու մանդատները վայր դրած պատգամավորների մանդատները: Henaran.am-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ այս մասով քննարկում չի եղել դեռևս: Հիշեցնենք, որ ինքնաբացարկ էին հայտնել Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանն ու Հարություն Ղարագյոզյանը: Ըստ հերթականության ու ռեյտինգային ընտրակարգի, նրանց պիտի փոխարինեն  […]

«Երբ երեխայիս սպանում էին, ոչ մի խոչընդոտ չեղավ»

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական հերթական նիստը հետաձգվել է: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ըհդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 22-ին, նիստի հետաձգման պատճառը վկաների չներկայանալն է: Դատավորը հայտնել է, որ առավոտյան բանավոր գրություն են ստացել, որ ծառայության մեջ գտնվող վկաները ուսումնական զորավարժությունների է մասնակցում, իսկ առանցքային […]

Ներքին շաբաթօրյակներ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում

Ամեն շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջաններում, նախապես հասցեագրված տարածքներում  կազմակերպվում են ներքին շաբաթօրյակներ: «Սանիթեք» ընկերության ու կոմունալ ծառայությունների ուժերով մաքրվում և պատշաճ տեսքի են բերվում  ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում նաև այգիներն ու պուրակները:  Ըստ անհրաժեշտության, գործընթացը կազմակերպվում է հատուկ տեխնիկայով` ինքնաթափներով ու ջրցաններով: Օրվա վերջում կուտակված աղբը տեղափոխվում է համապատասխան վայրեր: Գործընթացը վերահսկվում է Երևանի […]

Կենդանի լեգենդը․ Շառլ Ազնավուրը տոնում է ծննդյան 93-ամյակը /տեսանյութ/

Այսօր՝ մայիսի 22-ին, աշխարհահռչակ շանսոնյե, մեծ բարերար Շառլ Ազնավուրը տոնում է ծննդյան 93-ամյակը։ Ազնավուրը հայտնի է ամբողջ աշխարհում, ամենուր նրան սիրում ու գնահատում են։  Շառլ Ազնավուրը՝ իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան, ծնվել է Փարիզում՝ 1924 թվականին, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից […]

Ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ կա տուժած

Մայիսի 22-ին, ժամը 10:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 22/4 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» մակնիշի 35 CT 053 (վարորդ` 1953 թ. ծնված Ժ. Ս.) և «BMW X5» մակնիշի 05 LL […]

Դոնալդ Թրամփի եւ Սաուդյան Արաբիայի թագավորի «սուսերով պարը» /ֆոտո, տեսանյութ/

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով գտնվում էր Սաուդյան Արաբիայում։  Այստեղ Թրամփը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ միասին պարել է այտեղի ավանդական «թրերով պար»։ Նշվում է, որ «թրերով պարին» մասնակցել են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնն ու նախագահի խորհրդական Սթիվ Բեննոնը։   Նշենք նաեւ, որ Թրամփի օտարերկրա աշխատանքային առաջին ճամփորդությունը՝ նախագահի դերում, սկսվել է Սաուդյան […]

«Դե, նրանք ռուս են, մեծ արջի որդիներն են, իսկ մենք ովքե՞ր ենք»

«Այնքան են խաբել, որ ամեն ինչի արդեն դժվար ենք հավատում: Հրաչյային փոխադրելու հետ կապված դեռ նորություն չկա: Մտածում ենք մինչև ամսվա վերջ կլինի»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով դատապարտված Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վիկտոր Մարտիրոսյանը հայտնել էր, որ փեսան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի