26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբեք մի ասա երբեք

«Ոչ, նա գնում է, նա նախագահ չի լինելու: Դա ելույթ էր այն մարդու, ով ՀՀ նախագահ է լինելու մինչև 2018 թվականը, և երրորդ անգամ նա որպես նախագահ չի առաջադրվելու, այսինքն` դա հեռացող նախագահի ելույթ էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով հարցին, թե այն, որ նախագահ Սարգսյանն իր ելույթում խոսեց մինչև 2040 թվականի ծրագրերի մասին, արդյոք նշանակում է, որ դա հեռացող նախագահի ելույթ չէր:

Քաղաքագետն ամեն ինչ հավանական է համարում, նույնիսկ այն, որ միգուցե 2018 թվականից հետո ներկայիս նախագահն ու վարչապետը պաշտոններով փոխվեն, այսինքն` Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը` ՀՀ նախագահ: «Never say never» (երբեք մի ասա երբեք)»,-ասաց Իսկանդարյանը, սակայն միաժամանակ ընդգծեց, որ սա այդքան էլ հավանական տեսակետ չէ:

«Ես կարծում եմ, որ այլ անձ կլինի վարչապետը: Եվ պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը կլինի նախագահ, այդքան էլ հավանական չէ: Միգուցե, դեռևս Սերժ Սարգսյանն էլ դա չի պատկերացնում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ