25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քրիստոսը սովորեցրեց՝ ինչպես դրսեւորվել մարդկանց միջավայրում

«Ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա» : Ղուկաս 14:7-11

Հիսուս պարզ օինակ է տալիս, որ եթե քեզ հրավիրում են հարսանիքի, առաջին, պատվավոր տեղը մի նստիր. գուցե քեզնից ավելի պատվավոր մեկը գա և քեզ ասեն, թե քո տեղը զիջիր նրան։

Խոնարհությունը մարդկային ուժեղ բնավորության դրսևորում է։ Պետք է հիշել երկու կարևոր բան.

ա. Ինչքան էլ շատ բաների հասած լինես, դա դեռ կատարյալը չէ և միշտ կա մեկն, ով ավելի մեծ հաջողությունների է հասել։
բ. Միշտ պետք է համեմատվել Կատարայալի հետ, ոչ թե սեփական տկարությամբ տառապելու, այլ՝ կատարելության ձգտելու համար։

Ճիշտ է ասված, որ մարդն է կերտում իր հաջողությունը, բայց վայ մեզ, երբ հաջողությունն է կերտում մեզ։ Այս դեպքում մարդն իր ողջ ներուժը վատնում է՝ ապացուցելու իր թվացյալ արդարությունը և կեղծ արժեքը:

Ինչպես որ մարդու օրգանիզմը մեկ է, բայց ունի միլիոնավոր բջիջներ, որոնք միասին կյանք են տալիս, իսկ առանձին-առանձին՝ մեռնում, ուստի այդպես էլ մարդիկ հավասար են ու բոլորն էլ գնում են մեկ ուղղությամբ, բայց ամեն մեկն իր ճանապարհով: Կարևոր է, որ մարդ իր արժեքն ու կարևորությունը զգա ոչ ուրիշի, այլ՝ իր եզակիության գիտակցման հաշվին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ