15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իրան չափազանց կարևոր չզգա»

 «Մի շարք հավատարմագրված պարենային ու ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների նախնական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են հայտագրված ոլորտներից դուրս ոչ ամբողջական ու հակասող փորձարկումների դեպքեր, որոնք հանդիսանում են լաբորատորիաների գործունեության դադարեցնելու կամ կասեցնելու հիմքեր»,-այսօր՝ հունիսի 1-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վրաչապետի խոսքով՝ նշված դեպքերը բարձրացնում են Հայաստանի շուկայում իրացվող պարենային և ոչ […]

Հունիսմեկյան միջոցառումները մեկնարկել են «Առողջ Երևան» մարզամշակութային տոնահանդեսով

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հունիսմեկյան միջոցառումների շարքը մեկնարկել է Երևանի մանկական զբոսայգում կայացած «Առողջ Երևան» մարզամշակութային տոնահանդեսով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից, մայրաքաղաքի մանկապարտեզների սաների մասնակցությամբ ավանդաբար կազմակերպվող այս միջոցառման նպատակը երեխաների շրջանում  առողջ ապրելակերպի խթանումն է:  Մինչ տոնահանդեսը, բոլոր վարչական շրջաններից ներկայացված […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 09.00-22.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ,  Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի   ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մի սպանիր /ֆոտոշարք/

Այս կադրերը Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է Լոռու մարզի Գյուլաքարակ գյուղի մերձակա հանգստի գոտում։ Այստեղ պարբերաբար հանգստացողներ են գալիս՝ հատկապես սոճիների փոշոտման այս շրջանում։ Բնության գրկում հանգիստը վայելելուց, արարչագործության բարիքները սպառելուց հետո, մարդը հեռանում է՝  թողնելով ավերիչ հետքեր:   

«Ո՞ւմ ջրաղացին ենք ջուր լցնում» /տեսանյութ/

Արցախի Հանրապետության Կառավարական խորհրդի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է` Արցախն, անկախ ամեն ինչից, առաջընթաց է գրանցել տարբեր ոլորտներում: «Տնտեսական աճն էլ հասնում է ընդհուպ մինչև տասը տոկոսի: ՀՀ-ն բանակցային դաշտում ոչ թե փոխարինում է Արցախին, այլ Արցախի կողքին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «ՀՀ նախագահին պետք չէ մեղադրել ու պնդել, […]

Զինվոր, բժիշկ, բարեց, քննիչ…երեխաների` ապագա պլաններից (տեսանյութ)

Պարզվում է` արական սեռի հայ երեխաները ցանկանում են զինվոր դառնալ, հայրենիքը պաշտպանեն, երբ կմեծանան: Իսկ որպես մասնագիտություն նախընտրում են քննիչ լինել, ըմբշամարտով զբաղվել: Աղջիկներն էլ ցանկանում են բժիշկ ու երգչուհի դառնալ: Ինչո՞ւ բժիշկ, որովհետև ասում են, որ ամենալավ մասնագիտությունն է: Երեխաները մյուս բոլոր մանուկներին մաղթում են կապույտ երկինք, երջանկություն: Henaran.am-ի փոքրիկ հարցախույզը երեխաների հետ` տեսանյութում: […]

Հաշվետվություն կտան

Այսօր՝ հունիսի 1-ին Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կարևոում են համայնքների և մարզերի զարգացման պլանները, իսկ զարգացման պլաններ մշակելու և արված աշխատանքները զեկուցելու համար ՀՀ տասը մարզերում կանցկացվեն խորհրդակցություններ: «Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարում եմ 20 օրվա ընթացքում կառավարություն ներկայացնել իրականացված գործողությունների հետևանքով արձանագրված արդյունքները: Ներկայացնել այն կոնկրետ արդյունքները, որոնք նվազեցրել են կոռուպցիոն […]

Ովքեր են Մոսկվայի փոթորիկի հետեւանքով զոհվածները․ նախնական տվյալներով՝ հայեր չկան /ֆոտո, տեսանյութ/

Օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած փոթորիկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի, ավելի քան 137 վիրավոր կա։ Նշվում է սակայն, որ այս թվերը դեռեւս վերջնական չեն։  Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, զոհվածների մեծ մասը մահացել է ծառերի տապալման հետեւանքով։ Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են զոհերի անունները։ Ցանկը, սակայն, վերջնական չէ։ Նշենք, որ հրապարակված նախնական ցանկում հայկական ազգանունով անձինք […]

«Շատ մեծ բեռ ու միսիա ունեք». վարչապետը՝ Դավիթ Հարությունյանին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին: «Շնորհավորում եմ պարոն Հարությունյան և նկատեմ, որ շատ մեծ բեռ ու միսիա ունեք»,-հավելեց վարչապետը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի