15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էլեկտրական հեծանիվների լիցքավորման կայան՝ Երևանի կենդանաբական այգում

Երևանի կենդանաբանական այգու նախամուտքում գործարկվել է արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների լիցքավորման շրջիկ կայան։ Նման կայան տեղադրելու մտահղացումը «Կանաչ շարժունակությունը» ծրագրի շրջանակում «Արևորդի» հասարակական կազմակերպության նախագիծն է, որն իրականացվել է կենդանաբանական այգու  գործընկեր կառույցների աջակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել և առաջիններից մեկը էլեկտրական հեծանիվ է վարել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա վստահեցրել […]

Օրը տոնական էր խորհրդարանի այգում

Հունիսի 1-ին ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ մեր երկրում նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօր հանրապետության տարբեր հրապարակներում եւ այգիներում տեղի են ունենում մանուկներին նվիրված մի շարք միջոցառումներ. ամենուր տոնական տրամադրություն է: Օրվա առթիվ հեքիաթի էր վերածվել նաեւ Ազգային ժողովի այգին: ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հովանու ներքո օրվա կապակցությամբ […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Կառավարության  որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին  հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին ապօրինի սպառման դեպքում օգտագործված խմելու ջրի և հեռացված (մաքրված) կեղտաջրերի քանակների հաշվարկման և խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործման հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:  

«Ոչ մի երեխա չպետք է մնա առանց ուշադրության ու խնամքի»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Վարչապետը նաև լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ծնողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ու ձեր երեխաներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ։ Մենք ոչ միայն այսօր, այլև տարվա բոլոր օրերին պետք է հիշենք, որ մեր փոքրիկները մշտապես ունեն […]

Charlie Hebdo-ն թիրախավորել է Պուտինին եւ Մակրոնին /ֆոտո/

Երգիծական սկանդալային Charlie Hebdo շաբաթաթերթն այս անգամ թիրախավորել է ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Էմանուել Մակրոնին։   Նախագահների հանդիպումից հետո շաբաթաթերթը հրապարակել է լուսանկար, որում Ֆրանսիայի նոր նախագահը շան քոթոթի տեսքով բռնել է Պուտինի ձեռքը։ Իր հերթին Պուտինը հրահանգում է․ «Պառկիր տեղդ»։ «Մակրոնն ընդունել է Պուտինին»,- մեկնաբանված է լուսանկարը։   

Այսօր յուրահատուկ օր է մեր ընտանիքի համար. Տարոն Մարգարյան

Այսօր յուրահատուկ օր է մեր ընտանիքի համար. որդուս՝ Սմբատի ծննդյան օրն է, ով դառնում է 5 տարեկան։ Տղաս, մաղթում եմ քեզ առողջ, երջանիկ և խաղաղ մանկություն։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու տեղադրել որդու լուսանկարը:

Պատանի երկրապահները լավագույնն են.Վիգեն Սարգսյան /տեսանյութ/

Պաշտպանության նախարարությունում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Տոնի շրջանակներում էլ կատարվեց «Ազգ-Բանակ» համաժողովում աչքի ընկած սաների պարգեւատրությունը: Լավագույնը ճանաչված բոլոր ինը մասնակիցներն էլ «Պատանի երկրապահ» կառույցից էին: Այդ պատճառով «Պատանի երկրապահ»-ը նաեւ հատուկ մրցանակի արժանացավ: Երկրապահի պատանեկան կառույցի արձանագրած հաջողությունների մասին առանձնահատուկ խոսք ասաց նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ցուցահանդես, փառանոնը […]

Կավճանկարային երազանքներ՝ Ազատության հրապարակում

Վաղ առավոտից Ազատության հրապարակը երեխաներինն էր: Փոքրիկներն իրենց երազանքներն արտացոլում էին հրապարակի ասֆալտին: Բազմագույն կավճանկարներում երևում էին շողացող արևը, կապույտ երկինքը, մեր երկրի պետական խորհրդանիշերը, պատկերներ մայրաքաղաքից: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով մանուկների համար կազմակերպվել էր նաև մանկական համերգային ծրագիր, որտեղ ելույթ են ունեցել փոքրիկ երգիչներ ու երգչուհիներ, մանկական պարային համույթներ: Միջոցառմանը ներկա էր […]

Ավարտվել է կաշառք պահանջող պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ասատրյանը դատապարտյալ Ալեն Մանուկյանից կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել: Այսպես, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել […]

Մեր խոստումները կգերակատարենք. Սուրեն Կարայան

«Ներդրումներ բերելու վերաբերյալ նախընտրական խոստումները մենք կկարողանանք ապահովել»,- այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Բոլոր այն խոստումները, որոնք մենք տվել ենք և դա վերաբերվում է տնտեսության զարգացմանը, ոչ միայն կկատարենք, այլ նաև կգերակատարենք: Դրա մասին վկայում են այն թվերը, որոնք հրապարակում են Վիճակագրական ծառայությունները»,- ընդգծել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի