24 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեզ համար պետք է լսելի լինի մեր ընդդիմադիր գործընկերների ձայնը» (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանի`արտախորհրդարանական քաղաքական ուժ ստեղծելու մասին հայտարարություններին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լավ է վերաբերվում. այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Նա հավելեց, որ նման ուժի ստեղծումն իրենք միայն կողջունեն և պատրաստ են համագործակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Henaran.am-ի հարցին, թե ինչպես են լսում ընդդիմության ձայնը, եթե խորհրդարանում ընդդիմադիր […]

Սխալ է մտածել, որ եթե բոլոր կուսակցությունները միավորվեն, կհաղթեն ՀՀԿ-ին

«Ես առաջարկը մամուլից գիտեմ, բայց դրա մասին պաշտոնական տեղեկություն որպես այդպիսին չունեմ, հետևաբար նաև չենք քննարկել դաշինքում»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես են վերաբերում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին՝ միավորվել մեկ կուսակցության մեջ արտախորհրդարանական տարբեր ուժերի հետ, ասաց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: «Մենք պատրաստ ենք արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ համագործակցելու, նրանց նախաձեռնությունները քննարկումների […]

Ես իմ ամուսնուն եմ պահանջում. Սարի թաղցիները դիմում են ծայրահեղ քայլի /տեսանյութ/

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվածների հարազատները այսօր՝ մայիսի 30-ին անժամկետ նստացույց են հայտարարել  ՀՀ կառավարության շենքի դիմաց:  Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը,  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ  7 ամյա դստեր հետ հայտնվել է ծանր կացության մեջ: «Էտքան կալանավորների լցրել են իրար վրա: Թող մի հինգ օր գնան՝ նստեն ու […]

Իմացեք բոլորդ, որ մոռացել եք Աստծուն

Աստված խոսում է մեղավորի հետ . «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը, կամ բերանդ ես առնում իմ ուխտը։ Չէ որ դու ատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խոսքերը։ Երբ գողեր էիր տեսնում, նրանց հետ էիր ընթանում եւ ընկերակցում շնացողներին։ Բերանդ չարություն էր տարածում, եւ լեզուդ նենգություն էր նյութում։ Նստած չարախոսում էիր եղբորդ […]

Էլի ե՞ս. Արգամ Աբրահամյանը՝ լրագրողներին (տեսանյութ)

«Էլի ե՞ս»,-կես կատակ արձագանքեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը, երբ խորհրդարանում լրագրողները փորձեցին նրան հարցով դիմել: Ապա հարցին, թե ընդգրկված է Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն մամուլը գրում է, որ ինքն այդ հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվելու, Արգամ Աբրահամյանն արձագանքեց, որ դեռ վերջնական չէ, որ այդ հանձնաժողովում է ընդգրկված լինելու:  

«Տանեմ, խլեմ, փախցնեմ…»

«Վերջին տարիներին մենք կորցրինք  միասնականություն տանող գաղափարը: Մշակութային որոշ արժեքներ մեզնից կամաց-կամաց հեռանում են, դրանք մեր պապերից եկող արժեքներ են: Իմ պապերը Էջմիածին են եկել Արևմտյան Հայաստանից, աղ ու հացի մշակույթը պահած գաղթականներ են եղել:Իրենց ունեցածից առանձնացրել են հյուրի համար, անցորդի համար, աղքատի համար: Իրենց համար դա առանցքային խնդիր էր: Ինչո՞ւ, որովհետև հայրենիքի հանդեպ նվիրական […]

Բաղդադում պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել

Իրաքում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 22 վիրավոր կա: Այս մասին տեղեկացնում է  ՌԻԱ Նովոստին: Պայթյունը որոտացել է Բաղդադի կենտրոնում:  Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ինչու ՀՀԿ-ի մեծահարուստները չեն բացում քսակները. վտանգավոր աղմուկ. Առավոտ

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ հարուստները պիտի իրենց քսակը դատարկեն: Սա մեկնաբանությունների առիթ է դարձել: ՀՀԿ-ական հարուստներն արդեն սկսել են արդարանալ, որ մենք քսակ չունենք: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում մեր հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Նախ, չեմ լսել, որ ՀՀԿ-ական հարուստները դեմ են քսակները բացելուն: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ ՀՀԿ-ական եւ […]

Լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 30-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:30-15:30 Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 1 շենքը, 10:00-16:00 Հակոբյանց, Առաքելյան, Խաչատրյան, Բաշինջաղյան փողոցները եւ Սիսակյան փ. 22 շենքը, Օգանովի փ. 3, 5, 7, Շերամի փ. 39, 41, 44, […]

Արգամի տեղը լինեի՝ կհրաժարվեի մանդատից. Ժամանակ

«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Արգամ Աբրահամյանը՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, ինչպես հայտնի է, հրաժարական է տվել Արտաշատի քաղաքապետի պաշտոնից։ Ակնկալվում էր, որ Արտաշատում քաղաքապետի ընտրություններ պետք է անցկացվեին հունիսին, սակայն «տեխնիկական» պատճառներից ելնելով ընտրությունը կարող է անցկացվել նոյեմբերին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը արդեն իսկ հայտարարել է, որ ընտրությունները հետաձգելու հավանականությունը մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված