Տոնական քայլերթ և հանգանակություն
«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և
գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի նախաձեռնությամբ 2010-2016թթ. հունիսի
15-ին կամ հուլիսի 5-ին մայրաքաղաքում մեծ շուքով անցկացվել է ՀՀ պետական
դրոշի և ՀՀ պետական խորհրդանշանների օրերին նվիրված տոնական քայլերթ
(2013թ. տոնակատարությունը նշվում է հուլիսի 5-ին):
«Մենք» հիմնադրամի գլխավոր նպատակն է խթանել երիտասարդների և բնակչության
շրջանում ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, տարածման ու արժևորման
գործընթացի իրականացմանը:
2010-2016թթ. տոնական քայլերթին մասնակցել են մոտավորապես 44,000
մասնակից, ինչպես ՀՀ բոլոր մարզերից, այնպես էլ` Սփյուռքից, Արցախից և
Ջավախքից:
Տոնակատարության կարևորագույն իրադարձությունն արդեն ավանդական դարձած
քայլերթն է, որին կմասնակցեն 6,000-8,000 մարդ: Այս տարի այն տեղի
կունենա հուլիսի 5-ին, ժամը 19:30-ին: Քայլերթը կսկվի Ազատության
հրապարակից և կշարունակվի Երևանի կենտրոնական պողոտաներով և փողոցներով:
Տոնական քայլերթն իրենից ներկայացնում է ոչ թե սոսկ մարդկային զանգվածի
ընթացք, այլ բեմականացված հանդիսություն, որի բեմադրված մասում
ներգրավված են լինելու տարաբնույթ երաժշտական` փողային և թմբկահար
նվագախմբեր, պարային համույթներ, արարողակարգային մոտացիկլավարներ,
հեծանվորդներ և այլ հետաքրքիր խաղարկային համարներ:
Տոնական քայլերթի մասնակից երեխաների, երիտասարդների եռագույն շապիկների
և դրոշների ձեռք բերման համար «Մենք» հիմնադրամը մեկնարկել է
հանգանակություն: Այս առիթով խնդրում ենք սույն տեղեկատվություն
հրապարակել` ի նպաստ ֆինանսական աջակցության:
Նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող
են դրամական փոխանցումն իրականացնել «Մենք» պետական և ազգային արժեքների
հանրահռչակման հիմնադրամի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում դրամային
1570023457320100 հաշվեհամարին, կամ հիմնադրամի պաշտոնական կայքում՝
www.yeraguyn.com հանգանակություն բաժնում. հնարավոր է իրականցնել նաև
առցանց հանգանակություն yeraguyn.com/donation-3/
Լրացուցիչ հարցերի դեպքում ուրախ կլինենք տեղեկատվություն տրամադրել 093.
999 390, 055. 099 013 հեռախոսահամարներով: