21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» ծրագիրը՝ ռազմական համալսարանում

Հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված հերթական դասընթացը: Այն իրականացվում է «Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի միջև համագործակցության արդյունքում: Դասընթացին մասնակցում էին համալսարանի կուրսանտները:

Սա երկրորդ դասընթացն է, որ իրականացվում է ռազմական համալսարանում: Դասընթացի նպատակն է զինել մասնակիցներին համապատասխան ֆինանսական գիտելիքներով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ տնօրինել, կառավարել սեփական միջոցները: Դասընթացն ընդգրկում է Հայաստանում ֆինանսական համակարգին, արդյունավետ բյուջետավորմանը, բանկային հաշվին, վճարման քարտերին, խնայողություններին, պարտքի կառավարմանը, ապահովագրությանը, անձնական իրավունքների պաշտպանությանը, ֆինանսական սխեմաներին, խարդախությանը և այլ ֆինանսական հարցերի վերաբերող թեմաներ: 

Ռազմական համալսարանի կուրսանտների շրջանում շատ մեծ է հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Վ. Սարգսյանի անվան համալսարանը բազմիցս համագործակցում են նման կրթական, ճանաչողական ծրագրեր իրականացնելու հարցում, ինչի արդյունքում դասընթացների իրականացումը ռազմական համալսարանում կլինի շարունակական:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ