29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հակառակորդն ունի կորուստներ․ Արցախի ՊՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ […]

Դինքի սպանության գործով 86 կասկածյալներից 30-ը կալանքի տակ են

Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում ավարտվել է Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարության առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը։ Այս պահին 86 կասկածյալներից 30-ը կանալքի տակ են գտնվում։ Նշյալ քրգործով անցնող կասկածյալների թվում են իսլամի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, դատախազ Զեքարիա Օզը, չգործող ընդդիմադիր «Zaman» թերթի խմբագիր Էքրեմ Դումանլըն, ինչպես […]

Աղոթք բժշկող եւ կենդանի մեր Աստծուն

Կենդանի ես Տեր Աստուած և ամենադարման: Ամենաբարի Տեր օգնությունդ հեռու մի պահիր: Հիսուս Քրիստոս, Աստված մեր, բժշկիր մեր հոգիները, հավատում ենք, որ եթե ուզես, կարող ես: Հիշիր, Տեր Քո գթությունները ու ողորմությունները, որոնք հավիտենական են և լսիր մեր խնդրանքները ու աղաչանքները: Տե՛ր, հիշիր Քո խոստումը Սուրբ Լուսավորչին՝ «Պահելու եմ ազգն Հայոց մինչև իմ երկրորդ գալուստը»: […]

Մեսսին նոր պայմանագիր կստորագրի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը կերկարաձգի մինչեւ 2022 թվականը: Այս մասին գրում է  Sport.es-ը: Հուլիսի 15-ին  Մեսսին  կստորագրի  պայմանագիրը:  Հիշեցնենք՝  Լիոնել Մեսսիի  և   «Բարսելոնայի»  պայմանագիրը վավեր է մինչև  2018 թվականի ամառը:

Ադրբեջանը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ է կիրառել. Արցախի ՊՆ

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:      Արցախի Հանրապետության պաշտպանության […]

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության համագործակցության խորացումը, մասնավորապես քննարկել են խորհրդարան-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու […]

Հայկական շքեղ հարսանիքը և Լեդի Գագայի զարմանքը

  Աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Լեդի Գագան,ով իր կյանքում բազմաթիվ շքեղ միջոցառումների է մասնակցել չի թաքցրել իր զարմանքը օրերս Լոս Անջելեսի Dolby Theatre-ում տեղի ունեցած հայկական հարսանիքից,որին նա ևս մասնակցել է..”Ես շատ ուրախ եմ լինել այստեղ…Ես այսպիսի բան կյանքումս չեմ տեսել…Ամեն ինչ շատ յուրահատուկ է…Ես այս դահլիճում եղել եմ “Օսկարի” մրցանակաբաշխության ժամանակ,բայց վստահությամբ կարող եմ ասել, […]

Երեւանում 4 մանկահասակ երեխա թունավորվել է շմոլ գազից

Հուլիսի 4-ին, ժամը 20:17-ին տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազի թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են հոսպիտալացվել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 2016 թ. ծնված Դ. և 2014 թ. ծնված Վ. Խ.-երը, 2014 թ. ծնված Վ. և 2008 թ. ծնված Լ. Բ.-երը: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Բժիշկները վիրահատության ժամանակ ֆուտբոլ են նայել /տեսանյութ/

Չիլիի հիվանդանոցներից մեկում ստուգումներ են սկսվել այն բանից հետո, երբ տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես են բժիշկները ֆուտբոլ նայում հեռուստացույցով անմիջապես վիրահատության ժամանակ։  Հիվանդանոցի տնօրինությունը խիստ դատապարտել է իր աշխատակիցների արարքը։ Դրականն այն է, որ վիրահատությունը լավ է անցել, եւ հիվանդի վիճակը բարվոք է։ 

Բացահայտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու դեպք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու դեպք. առաջադրվել են մեղադրանքներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի (ծնված 1961թ.) և նույն հիմնարկի դատապարտյալի (ծնված՝1984թ.) կողմից 2016թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի