14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մարդը պիտի հասկանա, որ սա «դեդավշինա» չէ»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է ՝ մեր երկրում  ավագ դպրոցները ոչ թե բարեփոխումների, այլև հեղափոխական փոփոխությունների կարիք ունեն։ Այս մասին պատգամավորը նշեց 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։ «Այդ դպրոցները պիտի չլինեն, դրանք պիտի վերափոխենք, որտովհետև դրանք ծառայում են դպրոցի տնօրեններին: Ծնողները տարվա կտրվածքով նրանց փող են տալիս, որպեսզի երեխան դպրոց չհաճախի ու […]

Ի՞նչ անել, որ դիմորդը ստիպված չլինի դիմել կրկնուսույցներին

Այսօր ԱԺ-ում  2016 թ․ բյուժեի կատարողականի քննարկման ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը  հարց ուղղեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին՝ փորձելով հստակեցնել՝ ինչ քայլեր է անում նախարարությունը, որպեսզի դիմորդը բուհ ընդունվելուց առաջ ստիպված չլինի դիմել կրկնուսույթի օգնությանը։ Նախարարը շետեց՝ օրինակ՝ TOEFL-ի համար էլ աշխարհում դիմում են կրկնուսույցների:  Թանդիլյանը շեշտեց՝ ամենևին նկատի չուներ TOEFL-ի  հետ կապված պարապմունքները․ […]

Նորածինը Գյումրի տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Հունիսի 17-ին Գյումրու ավստրիական Մոր և մանկան հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Շտապօգնության» ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել նորածին երեխայի դի: Պարզվել է, որ ծննդկանը Արթիկի Մոր և մանկան առողջության ապահովման կենտրոնում հունիսի 16-ի երեկոյան վաղաժամ ծննդաբերել է արական սեռի երեխա, ով նույն կենտրոնի մանկաբույժի ուղեկցությամբ «Շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվելիս է եղել Գյումրի, սակայն ճանապարհին մահացել […]

Ինչ եղանակ է սպասվում

Հուլիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքանով կնվազի: Երևանում հուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Տեր Աստված, արի եւ տես

Եղբայրներ, անհույս չկորչենք, աղաչում եմ և չմնանք մեր մեռելային վիճակում, քանի որ ամենասքանչելի հարությունն է մեզ սպասում, դեռ ավելին՝ մեզ հարություն տվող նույն Ինքը Հիսուսը։ Եվ քանի որ Հիսուսի բարեկամը՝ մեր հոգին, մեղքերով մեռած է, ինչպես Ղազարոսը (Հովհ․ 11), մեղքերի խոստովանությամբ կանչենք Նրան և Նա ողորմությամբ ու մարդասիրությամբ կմոտենա մեզ։ Նրա առջև ընկնենք, ինչպես Ղազարոսի […]

Ծափեր և բացականչություններ.«Սասնա ծռերի» 18 անդամները դատարանում են

Այսօր՝ հուլիսի 3-ին   Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց  «Սասնա Ծռեր» զինված խմբի 18 անդամի գործով դատավարությունը: Ամբաստանյալներին հարազատները դիմավորեցին ծափահերով և բացականչություններով:  Նշենք, որ նիստերն անցկացվելու են արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների […]

Հրդեհ Անտառամուտ գյուղում

Հուլիսի 2-ին, ժամը 18:44-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Անտառամուտ գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ (մոտ 56 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:55-ին, մարվել՝ 20:41-ին: Ամբողջությամ այրվել է տնակը՝ գույքով:

Պտտվող խելահեղություն․ աշխարհը գրաված սպինները /տեսանյութ/

Վերջերս աշխարհը գրավել է մի նոր ու տարօրինակ խաղալիք՝ սպինները։ Անվանումն առաջացել է անգլերեն՝ սպին-պտտվել բառից։ Այս փոքրիկ սարքը պտտում են ձեռքի մեջ։ Խաղալիքի վերաբերյալ կարծիքները երկու մասին են բաժանվել՝ ոմանք պնդում են, որ այն օգտակար է, օգնում է հանգստացնել նյարդերը, կենտրոնանալ, եւ որոշ բժիշկներ գերակտիվ երեխաներին խորհուրդ են տալիս այս խաղալիքը։  Ոմանք էլ սակայն, […]

«Սպանել են մեր տղերքին, ականջ են կտրել…»/տեսանյութ/

«Անցած տարի ապրիլյան պատերազմը, որ սկսեց, անընդհատ գյուղը լարված վիճակում էր: Տղաները հավաքվեցին ու տարբեր ուղղությունների բաժանվեցին՝ Թալիշ, Մատաղիս…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության,  Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ Սերգեյ Ավետիսյանը: Սերգեյ Ավետիսյանի որդիները մասնակցել են Արցախի պատերազմին, կրտսեր որդին՝ Մխիթարը հերոսացել է կյանքը նվիրելով հայրենի գյուղի պաշտպանությանը: Տարեց բերդաձորցին հավաստում է՝ ծնվել […]

Ովքեր են ՊԵԿ-ի թիրախում

Ստվերի գնահատում, ըստ ոլորտների հիմնական ռիսկերի առանձնացում ու դրանց նվազեցմանն ուղղված հստակ միջոցառումների իրականացում. նպատակն է՝ տնտեսվարողներին ուղղորդել պակաս վճարված հարկերն ինքնուրույն հայտարարագրելուն: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մինչև 100 միլիոն դրամ և ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ իրականացվում է ստվերի գնահատում: Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներում կոմիտեն նրանց է ներկայացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի