23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյան պետական գործչի ծառայությունների պահանջը կա (տեսանյութ)

«2018 թվականը կգա, բարին՝ հետը: Ես հպարտ եմ, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության անդամն եմ և հպարտ եմ լինելու մի թիմի ներկայացուցիչ, որը առաջնորդը նախագահ Սարգսյանն է»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցադրումներին, որ վերաբերում էին նախագահ Սարգսյանի՝ 2018 թվականին վարչապետ դառնալու հնարավորությանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը պիտի լինի իշխանության ղեկին նաև 2018-ից հետո:

Հարցին, թե ինքը Շարմազանովը ցանկանում է դա, նա ասաց. «Ուզելը քաղաքական կատեգորիա չէ»:

Շարմազանովը հավելեց. «Սերժ Սարգսյան պետական գործչի ծառայությունների պահանջը ՀՀ-ին ու հայությանը ես տեսնում եմ, որ կա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ