27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է դուռը շրխկացնեի՞նք, դո՞ւրս գայինք. Շարմազանով (տեսանյութ)

Ադրբեջանի վերջին հնարանքները ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը որակում է  չստացված շոուներ: «Ավելին, ամբողջ լրահոսի մեջ մենք ոչ բավարար ուշադրություն դրաձրեցինք ՌԴ ԱԳՆ շատ խիստ գնահատականներին, որ Ադրբեջանում ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վայրի վերաբերմունք է ցուցաբերվում: Սա շատ խիստ մեսիջ է և խոսում է այն հանգամանքի մասին, որ Մոսկվայի և Բաքուի քաղաքական հարաբերությունները թևակոխել են ոչ բարենպաստ փուլ», – այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա՝ այս ամենը փաստում է այն մասին, որ Ադրբեջանից դժգոհ են Մոսկվայում: Վերջինս նաև ընդգծեց, որ Հայաստանի արտաքին դիվանագիտությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի միջազգային հանրությունը ևս մեկ անգամ պրեսինգի ենթարկի Ադրբեջանին, որպեսզի իրականացնի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. «Առանց դրա մենք որևէ բանի մասին չենք կարող խոսել»:

Հարցին, թե անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո հայկական կողը կոշտացնելով իր դիրքորոշումը հայտարարեց նաև Արցախի`բանակցային սեղանի շուրջ լիարժեք վերադառնալու անհրաժեշտության մասին, ի՞նչ գործնական, դիվանագիտական քայլեր են արվել, նա արձագանքեց. «Պետք է դուռը շրխկացնեի՞նք, դո՞ւրս գայինք»:

Նա հավելեց, որ համապատասխան դիվանագիտական քայլեր արվել են, և դրա արդյունք էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն այն մասին, որ Արցախը պետք է լինի բանակցային լիարժեք կողմ:

 Դիտարկմանը`ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն է կողմերին կոչ արել շուտափութ վերսկսել բանակցությունները և լուծումների հասնել, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ մինչ այդ Եվրոպական խորհրդարանն ավելի կարևոր հայտարարություն էր արել`շեշտադրելով ինքնորոշման իրավունքը: «Դա հայկական կողմի դիվանագիտական հաջողությունն էր»,- ասաց նա:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ