27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացումը

Հուլիսի 10-ին տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 156 պատանի և աղջիկ՝ աշխարհի 14 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Իրաք, Սիրիա, ԱՄՆ, Կանադա, Բելգիա, Հունաստան, Ֆրանսիա, Չեխիա, Շվեդիա, Ավստրալիա) և Հյուսիսային Կովկասի տարածաշրջանից:

Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: «Սիրելի՛ արիտունցիներ, բարով եք եկել Հայրենիք: Ապրելով հյուրընկալ ընտանիքներում՝ դուք կծանոթանաք ձեր հայրենակիցների կյանքին, կենցաղին, կընկերանաք ձեզ հասակակիցների հետ: Իսկ ճամբարային կյանքը հնարավորություն կտա մոտիկից ճանաչել միմյանց և նոր կապեր հաստատել ոչ միայն Հայրենիքի, Հայաստանում բնակվող ձեր հայրենակիցների, այլև Սփյուռքի այլ համայնքներում ապրող պատանիների և աղջիկների հետ», – նշեց նա:

Այնուհետև բեմ հրավիրվեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի ամենակրտսեր մասնակիցը՝ Դոմոդեդովոյի հայկական համայնքի կիրակնօրյա դպրոցի սան՝ 13-ամյա Սան Վարդանյանը և  ավանդույթի համաձայն նրան հագցրեցին ծրագրի տարբերանշանով շապիկը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դոմոդեդովոյի հայկական համայնքի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Արմինե Ռաֆայելյանը: Նա նշեց, որ «Արի տուն» ծրագրով առաջին անգամ են Հայաստանում և համոզմունք հայտնեց, որ հիանալի ժամանակ են անկացնելու:

Հունաստանի ՀԲԸՄ «Արտակի Գալփակեան» վարժարանի ուսուցչուհի Ամալյա Թադևոսյանը նշեց, որ «Արի տուն» ծրագրով 2-րդ անգամ են Հայրենիքում: «Առաջին անգամ մասնակցեցինք 2010թ. և մեր երեխաներն այնքան սիրեցին Հայաստանը, որ վերադառնալով Աթենք, իրենցից ցածր դասարանցիներին հորդորեցին անպայման մասնակցել ծրագրին»:

Հանդիսավոր բացմանը արիտունցիները նաև ասմունքեցին և կատարեցին ազգագրական, ժողովրդական երգեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ