Ամենակարևորը՝ Արցախի ՄԻՊ-ի աշխատանքը ցուցադրվի
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատրաստ է Ազգային ժողովի հետ աշխատել: «Երաշխավորված կարող եմ ասել՝ պատրաստ եմ ցանկացած ժամի, ցանկացած իրավիճակում քննարկել պատգամավորների բարձրացրած խնդիրները»,-խորհրդարանում հայտարարեց նա:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը հարցրեց, թե արդյոք միջազգային կառույցներում քննարկվում է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ահաբեկչական գործողություններն ու դրանց արդյունքները: ՄԻ պաշտպանը պատասխանեց, թե հասկանալի պատճառներով շատ հարցեր կան, որ չի կարող հրապարակել, ամենակարևոր հարցն այն է, որ Արցախի ՄԻՊ-ի աշխատանքը պիտի ցույց տրվի: «Բացառիկ աշխատանք է արվում, անգլերենով արդեն երրորդ զեկույցն է պատրաստվել, տարբեր դիմումների հիմքերում են դրվել դրանք»,-ասաց նա, ապա հավելեց, որ օմբուդսմենը չի կարող դիմել դատական ատյանների:
«Մեր խնդիրն է ներկայացնել, բարդություններով հանդերձ կարողանում ենք աշխատել միջազգային բարձրագույն ներկայացուցիչների հետ»: