18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մի քանի կիլոգրամ կոնֆետով, հեծանիվով, կամ խաղալիքով…». շոուի էֆեկտը/տեսանյութ/

«Այսօր Հայաստանում երեխաները  համեմատաբար պաշտպանված են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: Գրականագետը ընդգծեց, որ կան ավանդական արժեքներ, որ դեռ մեր երկրում պահպանվում են: Մտավորականը  դեմ է  մի շարք «կեղծ» արժեքների գոյությանը: Նա արձանագրում է , որ մեր երկրում իրականացվում և բարձրաձայնվում են մի շարք բարեգործական ակցիաներ, որոնք ավելի շատ շոուներ […]

Կենդանաբանական այգու վագրերն այնքան են գիրացել, որ չեն կարողանում շարժվել /ֆոտո, տեսանյութ/

Չինական Հարբին քաղաքի կենդանաբանական այգու վագրերը այնքան են գիրացել, որ չեն կարողանում շարժվել։ Նրանք սնվում են եւ չեն շարժվում, ինչն էլ գիրության է հանգեցրել։ Կենդանաբանական այգու աշխատակիցները մեղադրում են այցելուներին՝ նրանք այնքան ուտելիք են նետում վագրերին, որ վերջինների մոտ ճարպակալում է սկսվել։ Մանրամասները՝ տեսանյութում

Հասկացան, որ սրանից հետո նման արարք գործողին նույնն ա սպասվում

Էսօր աղջկան պատանդ վերցրածին գնդակահարելու կապակցությամբ կասեմ` շատ շատերը, ինչպես երկրի ներսում, էնպես էլ դրսում հասկացան, որ սրանից հետո նման արարք գործողին նույնն ա սպասվում: Դա ամենակարևոր դասն էր: Էդ ֆոնին չանեքը մարդու իրավունքների հաշվով թուլացնողներն ինչքան ուզում են թող լեզուներին տան` էշ-էշ դուրս տալը երբեք էլ փողով չի էղել: Մանավանդ որ առաձնապես բանի տեղ […]

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում սեպտեմբերին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը եւ ամսական կանխատեսումը։ Երեւան քաղաք Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝  մինչեւ  37…39C, երրորդ տասնօրյակում`օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 8…10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6…8C, առավելագույնը՝ 34C): […]

Լսել Նրան, որ ասում է. «Մի շնացիր» …

Մի գնացեք գուշակների մոտ. կամ ի՞նչ եք ուզում իմանալ ապագայի մասին: Եթե ձեր ներկան ճիշտ գնահատեք, ապագան հայտնի կլինի առանց գուշակի: Ինչ որ եղել է անցյալում, ձեզ հայտնի է: Ինչ որ կա ներկայում, դուք տեսնում եք: Իսկ ապագան յորաքանչյուրս ենք կառուցում ամեն օր, սխալ կամ ճիշտ: Ընդ որում մեր կամքով: Եթե հանկարծ գուշակը քեզ ասի, […]

«Անտառի պոպոքով կապրեն…».հրավեր Արցախից/տեսանյութ/

«Նայե’ք, նկարե’ք…եկեղեցին է, այն կողմում` Հայաստանը…»Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության Բերդաձոր ենթաշրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ Արսեն Սևումյանը: Իր հայրենի հողին հավատարիմ Արսեն Սևումյանը ընդգծում է.«Ապրում եմ մեր պապենական տանը: Մարդը որտեղ ծնվում է` այնտեղ էլ պետք է մեռնի: Մարդիկ կան, որ Հայաստանում ապրում են ավտոտնակներում: Թող գան Բերդաձոր, այստեղ գոնե անտառի պոպոքով կապրեն, […]

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը պաշտոնապես չի հայտարարել, թե Նաիրիտի ծուխը կտեղաշարժվի Թուրքիա

Ի պատասխան բազմաթիվ մասնավոր հարցումների` հայտնում եմ, որ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի կանխատեսել և պաշտոնապես հայտարարել, թե Նաիրիտի ծուխը կտեղաշարժվի Թուրքիա: Օդերևութաբանական կանխատեսումները տեղադրվում են ԱԻՆ կայքում և իմ ֆեյսբուքյան էջում։ Իսկ եթե որևէ մեկը փորձել է մեր կանխատեսումները ‘թարգմանել’ կամ այդ կերպ մեկնաբանել, ապա Հիդրոմետ ծառայությունը դրա հետ կապ չունի: Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը

Ներեք, որ փրկեցինք պատանդ աղջկան, մյուս անգամ կմտնենք ֆեյսբուք, կնայենք ձեր քոմենթները

Խնդրում եմ ներեք, որ փրկեցինք պատանդ աղջկան… Մյուս անգամ, որ ձեզ կամ ձեր հարազատին պատանդ վերցնեն՝ կմտնենք ֆեյսբուք, կնայենք ձեր քոմենթներն ու ոնց ասեք, այդպես կանենք։ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես երազանքներ չունեմ. ողբերգության իրական «գինը»/տեսանյութ/

«Ստեղծագործելու աղբյուր հանդիսացավ ներանձնային ողբերգությունը, ծանր հոգեկան վիճակներս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Սիզավետ համայնքի բնակիչ, երիտասարդ բանաստեղծ Մելիք Միքայելյանը: Երիտասարդ պոետը կորցրել է հորն ու եղբորը, պաշտում է մորը: «Մահացած եղբայրս ուզում էր փաստաբան դառնալ, ես ընտրեցի իրավաբանի մասնագիտությունը»,-պատմեց 22 ամյա Մելիքը: Մելիքը նշում է.«Ես երազանքներ չունեմ, հիմա միայն նպատակներ են…»: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի