17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարուցվել է քրեական գործ՝ դպրոցահասակ տարիքի երեխայի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2006 թ. ծնված երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: 2017թ. սեպտեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 12:30-ին, Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր»  և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը […]

Փաստաբանների նկատմամբ հալածանք է սկսվել. դատարանում թեժ է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվոող  «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստի հերթական ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց, որ սանկցիա է կիրառել փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ և դիմելու Փաստաբանների պալատ նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով: Դատավորը հայտնեց, որ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը գտնվում է ամենամյա արձակուրդում և միայն մեկ դատական […]

«Սասնա ծռեր»-ի դատը կրկին ընդմիջվեց. պաշտպանը հեռացել է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստը:  Ընդմիջումից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ սանկցիա է կիրառել փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի և Լուսինե Սահակյանի նկատմամբ: Դատավորը հայտարարեց, որ առանց զգուշացման դատարանից հեռացել է պաշտպան Արայիկ Պապիկյանը: Պաշտպանը դիմում-հայտարարություն է փոխանցել դատավորին: Դատարանը հրապարակեց հայտարարության […]

Ուշադրություն․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն   Սեպտեմբերի 7-11-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:   Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 4-5, 9-10-ը […]

Եվրոպայի լավագույն սոմելյեն հավանել է հայկական գինին /տեսանյութ/

Եվրոպայի 2000 թվականի լավագույն սոմելյե, Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասը, որի մասնակցությամբ օրերս Երևանում անցկացվել է հայկական գինիների համտես և վարպետության դասընթաց, իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով նրա որակը: «Հայաստանն ինձ համար հետաքրքիր երկիր է, քանի որ այն գինու ծննդավայրերից մեկն է՝ հարուստ ավանդույթներով և պատմությամբ: Հայկական գինիները միջազգային շուկայում […]

«Այս մարդիկ ավելի բոլշևիկ են, քան խորհրդային շրջանի բոլշևիկները» /տեսանյութ/

«Փողոցների անվանափոխության հարցը որ բարձրացվեց, մի պահ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե հայ ազգն ուրիշ դարդ ու ցավ չունի՝ բացի  դրանից։ Այնինչ, ես կարծում եմ՝  դա  այնքան էլ կարևոր խնդիր չէ։ Եթե կան խնդիրներ, կարելի է դրանք քննարկել, հետո այդ քայլերն իրականացնել՝ առանց այսպիսի աժիոտաժ ստեղծելու։ Այո՛, Ազգալդյանի անունով պետք է փողոց ունենանք, ավելին՝ նրա […]

«Հիվանդ տղա է, ջուր էր ուզում… ».Միայնակ գայլին հեռացրին դահլիճից

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստը:  Նշենք, որ նիստը  նիստը  30 րոպեյով հետաձգվել էր պաշտպանների բացակայության պատճառով: Արդեն հայտնել էինք , որ փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արա Զաքարյանը, Մուշեղ Շուշանյանը հրաժարվում էին բացել պայուսակները, նշելով, որ կարգադրիչները զննության փոխարեն խուզարկում են իրենց: Նախագահող […]

«Եթե փողոցների անունները փոխեն, թոշակները ավելանալո՞ւ են» /տեսանյութ/

«Եթե փողոցների անունները փոխեն, թոշակները ավելանալո՞ւ են, ի՞նչն է փոխվելու, թե՞ ավելի արդար երկիր ենք ունենալու։ Թող նոր  փողոցների անունները դնեն հերոսների անուններով։ Ինչի՞ ենք հասնելու, եթե անընդհատ ջնջենք հինը ու նորն առաջ բերենք», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը ՝ անդրադառնալով Երևանի փողոցներց որոշների անվանափոխելու՝  «Ելք»-ի […]

Զոռբայություն մի արեք. «Սասնա ծռեր» 14-ի դատական նիստն ընդմիջվեց/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռ չմեկնարկած ընդմիջվեց  «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ փաստաբանները դեռ դահլիճում չեն և այդ պատճառով նիստը հետաձգվեց 30 րոպեյով: Նշենք, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արա Զաքարյանը, Մուշեղ Շուշանյանը հրաժարվում են բացել պայուսակները, նշելով, որ կարգադրիչները ոչ թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի