21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուրախ եղեք

Վստահեք Ինձ: Իմ ասածի պես կատարեք ամեն բան, և ամեն ինչ լավ կլինի: Հետևեք Իմ Հրամաններին: Հնազանդ լինել և մնալ Աստվածային Ներդաշնակության մեջ. սրանք են այն պայմանները, որոնց կատարելու դեպքում կբավարարվեն ձեր բոլոր կարիքները և անգամ նրանց կարիքները, ում համար աղոթում եք:

Այն պարտականությունները, որ հանձնարարեցի ձեզ կատարել` կարող են և որևէ իրական առնչություն չունենալ Իմ տված պարգևների հետ: Բայց չմոռանաք, որ Ես Եմ հրաման տվողը, Ես Եմ պարգևներ բաշխողը, Ես Եմ պայմաններ առաջարկողը, միայն թե ամեն մեկին տրվում է` ըստ իր կարիքի:

Մի վախեցեք. շարունակեք ձեր ճանապարհը, ցնծալի ուրախությունը ձերը կլինի: Բոլոր հուսախաբությունները ուրախության փոխեք: Ամեն մի տխրություն վերածեք Խնդության:

Աստծո կանչը ժողովածուից

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ