19 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկաններն ու քննիչը հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն: Արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ: Քրեական գործերից […]

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Էստոնիա

Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵՄ և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը Սեպտեմբերի 8-ին Տալլինում կայանալիք Եվրոպական միության և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Էստոնիա։

Կարեն Կարապետյանը մաքուր է

 «Առաջին անգամն է, որ մենք ունենք այնպիսի վարչապետ, ով ոչ թե Արևմուտքի ճաշակով է, այլ ՌԴ-ի կողմից օժանդակություն ստացող գործիչ։ Նա ՌԴ-ի հետ խորը հարաբերություններ ստեղծելու կողմնակիցն է։ Իսկ սրա մեջ, հավատացե՛ք, դրական բան կա։ Երբ որ վարչապետն Արևմուտքի ճաշակով էր, Արևմուտքը բոլ-բոլ փող էր տալիս, մեր պարտքն էլ վերջին տարիներին եռապատկվել է։ Արդյունքում մեր […]

Համերգ քաղցկեղով հիվանդ երեխաների համար

Այս տարի լրանում է «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամի 5-ամյակը: Հիմնադրամն ստեղծվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Բժշկության զարգացման արդի պայմաններում մանկական քաղցկեղի 80 տոկոսը բուժելի է, սակայն պահանջում է մեծ ռեսուրսներ, որի հայթայթմանն էլ աջակցում է հիմնադրամը: Հիմնադրամի հնգամյակը նշանավորելու և նոր միջոցներ հավաքագրելու նպատակով սեպտեմբերի 10-ին Mezzo ակումբում կկայանա «Հայ […]

Ընդդիմությանը կարծես հրամայել են ջրի սակագնի բարձրացմանը չանդրադառնալ

Օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը»  ջրի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 14,3 դրամով, ինչի արդյունքում այն կկազմի 194,3 դրամ: Սեպտեմբերի 7-ին կայացած   մամուլի ասուլիսում «Ժողովրդի ձայն» ՀԿ անդամներ՝ Արման Ղուկասյանն և Ծովինար Կոստանյանը կոչ արեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չբավարարել ընկերության հայտը, իսկ պատկան մարմիններին՝ աուդիտ անցկացնել, քանի որ վստահ են՝ չարաշահումներ կհայտնաբերեն ընկերությունում: Իրենց կարծիքով, «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ կերպով չի […]

«Հայաստանում երեխաներին սովորեցնում են օգտվել միայն Windows-ի նման համակարգերից»

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ինֆորմատիկա առարկայի դասավանդման խնդիրը միայն Հայաստանում չէ: «Դասագիրքն ինչպես էլ գրվի, արդեն գրելիս այն կարող է հնացած համարվել: Հեղինակը շանս չունի  լավ դասագիրք գրելու, որովհետև ՏՏ ոլորտը շատ արագ է զարգանում: Ինչ ուզում ես արա, չես հասցնի, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչքան երկար է տևում գիրք տպագրելու […]

Արհեստական լճում հայտնաբերվել է 35-ամյա կնոջ դի. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ: 2017թ. սեպտեմբերի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդավառի այգու արհեստական լճում հայտնաբերվել է իգական սեռի դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: […]

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը

Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը:  Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով եւ ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:

«Չպետք է երեխային հալածել պաշտոնյայի զավակ լինելու պատճառով» (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարծում է, որ եթե նույնիսկ Հրազդանի քաղաքապետի որդին օրենքը խախտել է, նա դպրոցում ոսկե մեդալն ազնվորեն է վաստակել: Այս մասին նա խոսեց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ կրթության իրավունք ունի, եթե նույնիսկ նա դատապարտված լինի եւ բանտում պատիժ կրի: «Հիշեք «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմը. պատժավայրից հերոսին […]

«Լեզվի հարստությունը միայն բառերի քանակով չի որոշվում»

Լեզվաբան  Լավրենտի Միրզոյանը ոչ մի կերպ չի ընդունում այն պնդումները, թե հայերենն աղքատ լեզու է։ Ավելին, նման պնդումներ անողները, ըստ նրա,  մեր լեզուն խորությամբ չգիտեն։ Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։  «Հովհաննես Բարսեղյանի ուղղագրական-ուղղախոսական բառարանը 135 հազար բառ է պարունակում, բայց մենք մոռանում ենք, որ լեզուն ժամանակի ընթացքում հարստանում է։ Բացի այդ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի