18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր տեղի կունենա Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը

Արցախում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, տեղի կունենա Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը, հայտնում է Արցախպրեսը։ Նշենք, որ պաշտոնի ստանձնման  օրվանից սկսած՝ 20 օրվա ընթացքում, նորընտիր նախագահը պետք է ձեւավորի կառավարություն եւ հայտարարի կառավարության կազմը՝ ի տարբերության նախորդ հետընտրական զարգացումների, երբ խորհրդարանը մասնակցում էր կառավարության ձեւավորմանը: Կառավարության կազմավորումից հետո եւս 20-օրյա […]

Կընդգրկվեն լավագույնները

Մեկնարկել ենք Հայաստանի զարգացման ռազմավարությունը 2030 փաստաթղթի մշակման աշխատանքները. Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ արդյունավետ քննարկումներ իրականացնելու համար սեպտեմբերի 5-ին հանրապետական գործադիր մարմիններին տրվել են հանրաձնարարականներ՝ ոլորտային, աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի շրջանակում 3 ամսվա ընթացքում իրականացնելու են ռեգուլյար քննարկումներ այս փաստաթղթի վերաբերյալ: «Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթները իրականացնելու […]

Կիսակառույց շենքերից ստացվող անհրապույր տեսքից խուսափել է պետք

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հանձնարարականներից մեկով անդրադարձավ հանրապետութա տարածքում գտնվող կիսակառույց ու անավարտ օբյեկտներին: Վարչապետը նկատեց, որ տարբեր բնակավայրերում, հատկապես խոշոր քաղաքների քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ, տարիներ շարունակ շինարարություն չսկսված հողամասեր: «Այս օբյեկտների անհրապույր տեսքից ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման […]

Ամեն պահ պատերազմ է սպասվում /տեսանյութ/

Հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը վստահեցնում է, որ ամեն պահ պատերազմական գործողությունները կարող են թեժանալ.«Ինձ համար ամեն պահը լարված է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Սարուխանյանը ընդգծում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել«Ասել եմ ու ասում եմ` 1994 թվականին ընդամենը զինադադարի պայմանագիր է կնքվել: Մեր թշնամին ամեն օր զենք է գնում ու մի օր օգտագործելու է»: […]

Սպանություն Արարատում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արարատի մարզի բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակչի դին հայտնաբերվել է իր տան բակում՝ վնասվածքներով։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ոսկետափ գյուղի […]

«Քո նմանները ինչքան շատ գնան, էնքան լավ…»

Երբ ինչ-որ մեկը, հիասթափություն հայտնելով, Հայաստանից ընդմիշտ հեռանալու հայտարարություն ա անում, հայ ազգն ասես ավելի ա համախմբվում… էտ մարդու դեմ: «Տո գնում ես գնա է, քո նմանները ինչքան շատ գնան էնքան լավ, գնալդ ըլնի գալդ չլնի, շուտ պտի գնացած ըլնեիր…» և այլն… Գնալով համոզվում եմ, որ մարդկանց հեռանալու պատճառը ոչ թե գործազրկությունն ու սոցիալ-տնտեսական ծանր […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաք 10:00-14:00 Սունդուկյան փ. 1, 3, 3Ա շենքերը և 10Ա, 12Ա սեփական տները, հարակից հանրային բաժանորդները, 10:00-16:00 Մեծարենցի, Իսրայել Օրու, Հովնաթանի, և Ոսկան փողոցները, ՀԱ Գ-3 թաղ. 1Ա, 1Բ, 2, 4, 5, 6, […]

Ամենակասկածելին «խոպանչիների» կանա՞յք են. Առավոտ

Որ անապահովության նպաստների համակարգը պետք է բարելավել՝ դա ակնհայտ է։ Կան մարդիկ, ընտանիքներ, որոնք ապրում են միջին կամ նույնիսկ միջինից բարձր նյութական ստանդարտներով, բայց չեն խորշում կոռուպցիոն սխեմաներ օգտագործելով՝ ստանալ այդ նպաստների գումարները՝ կտրելով դրանք իսկապես կարիքավորների բերանից։ Բայց այն, ինչ արվում է հիմա՝ «չափանիշների խստացում» անվան տակ, նախ՝ բացարձակապես չի խոչընդոտում վերոհիշյալ կոռուպցիոն սխեմաներին, […]

«Ամեն ինչի գնում են, շուտով մեզ էլ կվաճառեն» (տեսանյութ)

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Henaran.am-ի հետ հետ զրույցում ասում է, որ Հայաստանում խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ օրենքով չեն ցանկանում ապրել: «Իշխանությունները մի օրենքով են ապրում, քաղաքացիները՝ մեկ այլ»: «Երկիրն աղքատ է, ամեն ինչի գնում է: Շուտով մեզ էլ կվաճառեն»,-ասում է նա, ապա հավելում. «Արդյունաբերություն չկա մեր երկրում, քանդեց ՀՀՇ-ն, բոլորը, ես սպասում եմ, որ […]

Վրաստանում հայկական համարանիշներով մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել, կան զոհեր և վիրավորներ․ Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից ևս 11 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի