29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրոպայում երբեք էլ չեն ասել, որ Ադրբեջանը ժողովրդավար պետություն է. Ալեքսանդր Ցինկեր

Մեծ հաշվով Եվրոպայում երբեք էլ չեն ասել, որ Ադրբեջանը ժողովրդավար պետություն է, եւ Ադրբեջանը հենց փողի միջոցով է փորձում իր շահերն առաջ տանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսելով բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի և մեդիագործընկերների ջանքերի շնորհիվ բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» աղմկահարույց գործի մասին, նման դիտարկում արեց Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, հայ-իսրայելական հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:

«Այն, որ նման բան եղել է, իհարկե, ակնհայտ է. թե ինչ գումարի մասին է խոսքը  եւ թե ում են տվել, կպարզի հետաքննությունը: Ավելին ասեմ, ես գիտեմ, որ տարբեր ՝ այսպես ասած, ոչ այնքան ժողովրդավար, երկրներ են օգտագործում նման մեթոդը.  երբ Եվրախորհրդարանի պատգամավորները գալիս են տվյալ երկիր,  նրանց շատ լավ են ընդունում, նվերներ են տալիս այն ակնկալիքով, որ դե վերջիններս լավ արտահայտվեն իրենց երկրի մասին: Հիշում եմ՝ Ադրբեջանում անցկացված ընտրությունների ժամանակ բրիտանացի  պատգամավորներից մեկն ասել էր, որ Ադրբեջանում այնքան լավ են կազմակերպել ընտրությունները, որ Եվրոպան պետք է օրինակ վերցնի, այսինքն՝ սրանք ակնհայտորեն պատվիրված ելույթներ են»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը, ով այս օրերին Հայաստանում է հայ-իսրայելական ֆորումի անդամների հետ:

Անդրադառնալով ֆորումի աշխատանքներին՝ նա տեղեկացրեց, որ օրերս անցկացված նիստի ընթացքում քննարկվել են հայ-իսրայելական համագործակցությանը, համատեղ նախագծերին առնչվող մի շարք հարցեր: Ֆորումի անդամների հաջորդ հանդիպումը նախատեսվում է գարնանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ