«Նոր ալիք» մրցույթը՝ Առաջին ալիքի եթերում
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր հեռուստադիտողին առաջինը հնարավորություն կընձեռի դիտելՍոչիումկայացած«Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը: «Նոր ալիք»-ի3-րդ մրցութային համերգը եթեր կհեռարձակվիայսօր՝ սեպտեմբերի 15-ին, «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցույթին ներկայացրել են երկու երգչուհիներ՝Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից Սյուզաննա Մելքոնյանը եւ «Արցախի ձայներ» խմբի անդամԷռնաՄիրը:
362 միավորով մրցույթի հաղթող է ճանաչվելԷռնան՝ առաջին հորիզոնականը կիսելով Ուզբեկստանի ներկայացուցիչ ՍարդորՄիլանոյիեւ Մոլդովայի պատվիրակDoReDoS խմբի հետ։ Սյուզաննա Մելքոնյանն էլ 357 միավորով գրավել է երկրորդհորիզոնականը։
Նշենք, որ մրցույթի այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է 6 միլիոն ռուբլի, որն էլեւկիսվել է երեք հաղթողներիմիջեւ:
Առաջին ալիքը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: