25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ դեսպան Լաքոտն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-ֆրանսիական հարաբերություններում: Նախագահը և Ֆրանսիայի դեսպանը համակարծիք են եղել, որ վերընթաց զարգացող հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավարին

Հոկտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, ով Հայաստան է ժամանել «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է աղետների կանխարգելման և դրանց ռիսկերի նվազեցման գործում միջազգային համագործակցությունը ու ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացներում, ինչի վկայությունն է […]

Հերոսները կռվեցին, որ ապրեն երախտամոռ սրիկաները․․․

Կարծեմ 9-րդ դարում, երբ արաբական խալիֆայությունը բարձրացրեց հարկերը, Հայ նախարարներն ապստամբեցին, և երկրից վտարեցին արաբական զորքը․․․ Խալիֆը, լսելով այդ մասին, 30 000-անոց զորք է ուղարկում Հայաստան․․․ Լուրն առնելով, ապստամբների մեծ մասը, հիմնականում ավելի հարուստ նախարարներ իրենց զորագնդերով, որոնց ընդհանուր թվաքանակն անցնում էր քսանհինգ հազարից, և լիովին ի վիճակի էին ընդհանուր հրամանատարության դեպքում հասնել հաջողության, լքում […]

Հայրը կալանավայրում է, վարձով են ապրում․ մանրամասներ՝ 4-ամյա փոքրիկի կյանքը խլած Վանաձորի հրդեհից /տեսանյութ/

Հոկտեմբերի 12-ին 20:35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկվել Վանաձորի Աղայան փողոցի 25 առանձնատանը: Դեպքի վայր մեկնած երկու մարտական հաշվարկներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել 20:59-ին, մարել՝ 21:16-ին: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով թաղամասն  ամբողջությամբ հոսանքազրկվել է: Դեպքի պահին տանը եղել է միայն չորսամյա տղան, ում կյանքը փրկել չի […]

Թուրքիայի զինուժը ներխուժել է Սիրիա (տեսանյութ)

Հոկտեմբերի 13-ին գիշերը Թուրքիայի զինված ուժերը (TSK) մտել են Սիրիայի հյուսիսային Իդլիբ շրջան: Ըստ թուրքական  «Gazetevatan» թերթի կայքի՝  Թուրքիայի  զինուժի ներխուժումը  Իդլիբ, ընթանում է  Իրանի և Ռուսաստանի հետ համաձայնությամբ, որը ձեռք է բերվել Աստանայի բանակցությունների   շրջանակներում: Նախատեսվում է Իդլիբում ստեղծել անվտանգության գոտի: Միջանկյալ նշենք, որ Իդլիբում լարված դրություն է, քանի որ  «Ալ-Քաիդա»  ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումներից […]

Լևոն Մկրտչյանն ընդունել է Մոհամեդ Կետատային

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանԿենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մոհամեդ Կետատային և Երևանում Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի պատասխանատու Ռուզանա  Ղալթախչյանին։ Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն օտար լեզուների, այդ թվում նաև ֆրանսերենի ուսուցման զարգացումն է: Այս համատեքստում ԿԳ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծացել է հետաքրքրությունը ֆրանսերենի նկատմամբ: Այդ փաստի մասին են վկայում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը, որը նաև նպաստել է […]

Կառավարությունում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը մշակվել է կառավարության ղեկավարի՝ ապրիլի 27-ի հանձնարարականի հիման վրա:  Զեկուցվել է, որ նախագիծը ներկայացվել է  շահագրգիռ գերատեսչություններին, վերջիններիս կողմից ստացվել են տարբեր առաջարկություններ ու դիտողություններ: Դրանց վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելուց հետո նախագիծը կներկայացվի կառավարություն և Ազգային ժողով: Խորհրդակցության ընթացքում նախագծի […]

Պլանային ջրանջատում Արարատի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արարատի մարզի` Վեդի, Արտաշատ, Արարատ քաղաքների, Աբովյան Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Ներքին Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Մասիս, […]

Իգնատի Առաքելյանն ընդունել է Վրաստանի գյուղնախարար Լևան Դավիթաշվիլիին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք: Վրաստանի գյուղնախարարը Հայաստան է ժամանել  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հրավերով` մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսին: Ողջունելով հյուրերին` նախարար Առաքելյանը կարևորել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված