21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կնվազեցվի Վարչական և Վերաքննիչ դատարանների ծանրաբեռնվածությունը

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերով  նախատեսվում է, մասնավորապես, ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով, այսինքն` մեկ դատական կազմով:           ՀՀ դատարանների նախագահների խորհրդին վերապահվել է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն: […]

Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր: Գործադիրը համաձայնություն է տվել այդ համաձայնագրի կնքման առաջարկությանը:  Ըստ հիմնավորման՝ համաձայնագրին համապատասխան երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև՝ դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների: Թույլտվություն կպահանջվի միայն ԵԱՏՄ ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի […]

«Սասնա ծռեր»-ի անդամի պաշտպանը միջնորդություն կներկայացնի/տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Խաչատուր Գիշչյանը այսօր` հոկտեմբերի 19-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր դատարանում կայանալիք դատական նիստից առաջ վատացել և տեղափոխվել է հիվանդանոց: Դատարանում լրագրողների հարցերին պատասխանեց Խաչատուր Գիշչյանի շահերի պաշտպան Աննա Ջուվանովան: «Խաչատուր Գիշչյանը ուներ սրտի հետ կապված խնդիրներ: Երկու շաբաթ առաջ եմ նրան այցելել ու նա […]

Գործարարի 20-ամյա դուստրը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ․ կան զոհեր /տեսանյութ/

Խարկովի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, արդյունքում 6 հոգի մահացել է, եւս 5-ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Նրանց թվում հղի կին կա։ Ինչպես պարզվել է, մեքենայի ղեկին 20-ամյա ուսանողուհի է եղել՝ հայտնի գործարարի դուստր։  Աղջիկը թանկարժեք մեքենայով անցել է կարմիր լույսի տակով, հարվածել մեկ այլ մեքենայի ու հայտնվել մայթին, որտեղ մարդկանց մեծ ամբոխ է […]

Ի՞նչ է ասել Լ. Հայրապետյանը վերջին անգամ եղբորը տեսնելիս

«Ես հեռախոսով խոսել եմ Լևոն Հայրապետյանի տիկնոջ հետ, և նա է ինձ ասել, որ վերջին անգամ խոսել է եղբոր` Վլադիմիր Հայրապետյանի հետ: Լևոն Հայրապետյանն ասել է՝ զգում է՝ մահանալու է:  Եղբայրն ասել է` Լևո´ն, ինչ ես ասում, չէ՞ որ երկու օրից քո դատն է, Լևոն Հայրապետյանն ասել է, որ իր միակ խնդրանքն այն է, որ […]

Բաքուն անհանգստացած է այս ծրագրով. «Հին Երևան» նախագծի հեղինակ

«Աշխատանքներն  ընթանում են,  փոսորակները արված են: Նախագծային աշխատանքները շարունակվում են: Ես միայն կարող եմ ասել, որ «Հին Երևան» նախագծի իրականացման համար մենք չենք քանդում կառույցներ», –  այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց  ճարտարապետ, «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը: Կառավարության   որոշմամբ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը ճանաչվել է  հանրային գերակա շահ:  Տարածքում […]

Սիրել, չի նշանակում հաճոյախոսել, քծնել

Աղավաղվել են սիրո կերպերը. սիրել, չի նշանակում հաճոյախոսել, քծնել, գլուխը շոյել կամ անհարկի ծափահարել: Մեծագույն և Կատարյալ Սերը Հիսուս Քրիստոս խարազանով տաճարից դուրս արեց այն պղծողներին:Մեր երեխային սիրելով` սաստում ենք, հանդիմանում ենք, հարկ եղած դեպքում հակառակ իր կամքի տանում ենք բժշկի, քանի որ այն բխում է իր շահերից:  Աղավաղված են սիրո տեսակները մեզանում: Սիրել նշանակում է […]

Մեր պառազիտ մտածելակերպն է մեզ սպանում. Քոչարյան (տեսանյութ)

«Մեր խնդիրն այն է, որ մենք սպասում ենք, թե մեզ ինչ պիտի տան, իսկ մենք ի՞նչ ենք տալու ԵՄ-ին կամ ԵՏՄ-ին, մենք ունե՞նք նորմալ արդյունաբերություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով ԵՄ-ի հետ համագործակցության նոր համաձայնագրից: Նա նշեց, որ մեր ապրանքների ստանդարտները եվրոպական շուկային համապատասխան չեն: «ԵԱՏՄ շուկան առայժմ չունի նման կոշտ […]

«Սասնա ծռեր»-ի անդամի վիճակը վատ է.դատական նիստը հետաձգվեց/տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով առաջին  դատական նիստը։ Արդեն հայտնել ենք, որ դատական նիստի մեկնարկից առաջ վատացել է մեղադրյանլ Խաչատուր Գիշչյանը։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրելյանը սկզբում հետաձգեց նիստը, ապա վերսկսվելուն պես Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Գիշչյանը բողոքում էր սրտի շրջանում ծանր ցավերից։ Վերջինս անազատության մեջ ստենդավորվել […]

Վերջին ծափերը․ Մոսկվայում հրաժեշտ տվին Դմիտրի Մարյանովին /տեսանյութ/

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել հայտնի դերասան Դմիտրի Մարյանովին։ Նախօրեին՝ նրա հոգեհանգստի արարողության ժամանակ, հավաքվել էին հազարավոր մարդիկ՝ նրա ընկերները, գործընկերներն ու երկրպագուները։ Մարյանովը ռուսական ժամանակակից կինոյի ամենահայտնի ու սիրված դերասաններից էր։ Առաջին անգամ նկարահանվելով «Ծիածանից վեր» ֆիլմում՝ նա անմիջապես հայտնի դարձավ։ Մարյանովն այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան էր։ Դրան հետեւեցին տասնյակ ֆիլմեր, թատերական ներկայացումներ․․․ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի