«Սասնա ծռեր»-ի անդամի վիճակը վատ է.դատական նիստը հետաձգվեց/տեսանյութ/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ «Սասնա ծռեր» 11 անդամի գործով առաջին դատական նիստը։
Արդեն հայտնել ենք, որ դատական նիստի մեկնարկից առաջ վատացել է մեղադրյանլ Խաչատուր Գիշչյանը։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրելյանը սկզբում հետաձգեց նիստը, ապա վերսկսվելուն պես Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Գիշչյանը բողոքում էր սրտի շրջանում ծանր ցավերից։ Վերջինս անազատության մեջ ստենդավորվել է, բայց դեղորայքային բուժում չի ստացել։ Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ խոսել է նաև Շտապ օգնության բժշկի հետ։ Բժիշկն ասել է, որ պետք է Գիշչյանին անհապաղ տեղափոխել հիվանդանոց, հնարավոր է՝ շտապ վիրահատության անհրաժեշտություն լինի։
Դատական նիստին Խաչատուր Գիշչյանի ներկա չգտնվելու պատճառով այն հետաձգվեց եւ նշանակվեց հաջորդ հինգշաբթի։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:
«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:
Մանրամասները` տեսանյութում: