29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օրենսդիր-գործադիր-բիզնես ոլորտ. այս ձևաչափով է Գյումրիում քննարկվել նոր սպանդանոցների ստեղծման հարցը

Հոկտեմբերին 18-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Գյումրիում կազմակերպել էր սպանդանոցային կարողությունների զարգացման թեմայով քննարկում՝ Շիրակի մարզպետի, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների, ՍԱՊԾ-ի և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին Ծառայության նախաձեռնությամբ իրականացվող՝ «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի» մասնակիցները՝ սկսնակ գործարարները, որոնք նախատեսում են սպանդանոցային բիզնեսով զբաղվել տարբեր մարզերում ու համայնքներում: Այս ձևաչափով քննարկումը հնարավորություն տվեց գնահատել նախ ծրագրի մասնակիցների հետաքրքրվածությունը և նոր սպանդանոցներ ստեղծելու հնարավորությունները՝ հատկապես հասկանալու համար դրանց սփռվածությունը մարզերում, ինչպես նաև լսել տնտեսվարողներին, առկա խնդիրները:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրել է գործունեության այս տեսակի համար անհրաժեշտ օրենսդրական բոլոր պահանջները, այդ թվում և՝ անասնաբուժության ոլորտում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները:

Քննարկման ընթացքում ԱԺ հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը և պատգամավորները բարձրացրել են սպանդանոցների քանակին ու բախշվածությանը վերաբերող հարցեր, ստացել թե ոլորտի պատասխանատուների, թե սպանդանոցների կառուցման համար արդեն դիմած կամ որոշակի ներդրումներ կատարած տնտեսվարողերների պարզաբանումները:

 ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը հիմնավորել է սպանդանոցային մորթի անցնելու անհրաժեշտությունը՝ սպառողներին անվտանգ միս-մսամթերքով ապահովելու համար, միաժամանակ՝ կարևորել կառավարության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները արտահանումը խթանելու տեսանկյունից:

 Կառավարության ծրագրից բխող՝ պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթի անցումն ապահովելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը նոր հնարավորություն ու խթան է այն տնտեսվարողների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտում գործարարությամբ զբաղվելու հարցում: Այս նախաձեռնությունը նաև կապահովի ողջ հանրապետությունը սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները: Ծրագրի շրջանակներում տնտեսվարողներին տրամադրվում է աջակցության ամբողջական փաթեթ՝ անհատույց պետական տարածք, ֆինանսական աջակցություն, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և անհատական խորհրդատվություն:

ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Լևոն Մնացականյանը մանրամասնել է ծրագրին մասնակցության պայմաններն ու արդեն ունեցած արդյունքները: Դասընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 45 շահառու, որոնցից 19-ն են ընտրվել և մասնակցել ծրագրին: Նրանցից 9-ը նախատեսել են սպանդանոցներ կառուցել պետական աջակցությամբ տրամադրված տարածքներում (պետական աջակցությամբ տրամադրվում է տարածք 14-ի համար), մասնավորապես՝ 3 սպանդանոց Շիրակի մարզում, 2-ական սպանդանոց՝ Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում: Ծրագրվում է սպանդանոցներ կառուցել նաև Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Արմավիրում և այլն: Դրանցից 3-ում՝ Թալինում, Աշոցքում և Վաղաշենում, արդեն շինարարություն է իրականացվում: Մնացած 10 շահառուները նախընտրել են սպանդանոցներ կառուցել սեփական միջոցներով ձեռք բերված տարածքներում: Սա միայն ծրագրի առաջին փուլով: Միաժամանակ, այս ծրագրից դուրս, սպանդանոց կառուցելու կամ սպանդանոցային կարողություններն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել ևս 4 սպանդանոցների ներկայացուցիչներ՝ Շիրակում, Արմավիրում, Արարատում և Կոտայքում: ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր գրանցված է 16 սպանդանոց, որոնցից ներկայումս գործում են 8-ը. մյուս 8-ը պատրաստակամություն են հայտնել օրենսդրական փոփոխություններից հետո և պահանջարկի առկայության պարագայում գործել ողջ կարողությամբ: Արդյունքում, մինչև սպանդանոցային պարտադիր մորթի նորմը հանրապետության ողջ տարածքում կիրարկելը, ամբողջությամբ կգործի նվազագույնը 39 սպանդանոց: Ըստ պահանջարկի՝ ՓՄՁ-ի հետ իրականացված պետական աջակցության ծրագիրը կշարունակվի երկրորդ փուլով:

 

Սպանդանոցային առկա և նախատեսվող կարողությունները

Մարզեր ՍԱՊԾ բազայում գրանցված սպանդանոցներ Նախատեսվում է կառուցել
Դասընթացի մասնակիցներ Սեփական ներդրումներով
Արարատ «Ոսկե  կացին» ՍՊԸ 1 1
Արագածոտն «Ագաթ-777» ՍՊԸ 2  
Գեղարքունիք «ԱՐՄ» ՍՊԸ 3  
Երևան «Երևանի մսի կոմբինատ» ՍՊԸ, «Մոուրան էքսպորտ»  ՍՊԸ, «Զօր» ՍՊԸ  
Վայոց ձոր «Արալեռտռտ» ՓԲԸ 1  
Լոռի «Խասիկ Տիտանյան» Ա/Ձ,  «Միտք-Կ» ՍՊԸ 2  
Կոտայք «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ,

«Արզնի Մսամթերք» ՓԲԸ, «Մաեդե» ՓԲԸ,

«Կարինե Առաքելյան»  Ա/Ձ

2 1
Սյունիք «Գյուղարտ» ՓԲԸ,

«ԱՐԱ- ՀԱՍ» ՍՊԸ

2  
Շիրակ «Տոլիգրուպ» ՍՊԸ 3 1
Արմավիր 1 1
Տավուշ 2  
Ընդհանուր 16 19 4
  39 սպանդանոց

 

Իրացվող մսի ծավալների ու գործող սպանդանոցների հզորությունների, սփռվածության վերաբերյալ Ծառայության կատարած վերլուծությունը վկայում է, որ այսօր հանրապետությունում կա լրացուցիչ 40-70 սպանդանոցի պահանջարկ՝ կախված տիպային հզորությունից: Գնահատվել է նաև նոր սպանդանոցներ ստեղծելու անհրաժեշտությունն ըստ մարզերի՝ հիմք ընդունելով ինչպես մարզում առկա գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, այնպես էլ տվյալ տարածաշրջանի հեռավորությունն արդեն առկա սպանդանոցներից և մեծ բնակավայրերից: Հաշվարկի մեջ հաշվի է առնվել նաև միջին օրական մորթը տվյալ տարածքում:

 Հիշեցնենք, որ կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսի մեկից սկսած, փուլային տարբերակով անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի` զուգահեռաբար ձեռնարկելով սպանդանոցների հզորություններն աստիճանաբար ավելացնելու քայլեր:

Հավելենք, որ սեպտեմբերի 1-ից սկսած՝ առաջին փուլում դեռևս պետական գնումների շրջանակում, սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի սննդամթեքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով, ինչը տարածվում է նաև սպանդանոցային ծագման մսի վրա: ՍԱՊԾ մեկ այլ նախաձեռնությամբ և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի ու «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) միջոցով հնարավորություն է ընձեռնվում ձեռք բերել սննդամթերք տեղափոխող մասնագիտացված տրանսպորտային միջոցներ՝ առավել բարենպաստ և մատչելի պայմաններով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ