07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք Մխչանում. ծեծկռտուք, հնչել են կրակոցներ

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Մխչան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ծեծկռտուք է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ […]

Թուրքիայի զինված ուժերը համալրվել են նոր տեսակի ռումբերով

Թուրքիայի  գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TÜBİTAK)  երկրի զինված ուժերի շահագործմանն է հանձնել «NEB» (Nüfuz Edici Bomba) տեսակի ռումբերը, որոնք նախատեսված են թաքստոցները և բետոնե կառույցները  ոչնչացնելու համար: Ըստ թուրքական «Tunaguzelyurt» լրատվակայքի՝ այդ ռումբերը, որոնք դրվել են սերիական արտադրության, տեղադրվելու են Թուրքիայի F-16 ռազմական ինքնաթիռների վրա: Դրանք կարող են ոչնչացնել նաև վերգետնյա թիրախներ: «NEB»-ի երկարությունը կազմում է 2600 […]

Մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է. «Նոյեմբերի 12-ից մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր»:

Գեյ-շքերթնե՞ր՝ Հայաստանում /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների շարքում վերջերս ակտիվորեն քննարկվեց հատկապես  197-րդ հոդվածը, որը վերաբերում է  համասեռամոլներին։ Նախագծի 197-րդ հոդվածով առաջարկվում է «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ բաժնում» ներառել «խտրականության մասին» հատվածը, որով նախատեսվում է քրեականացնել խտրականության դրսեւորումները եւ հատկապես սեռական կողմնորոշման հանդեպ:  Օրենսգրքում «սեռական կողմնորոշում» եզրույթը նույնպես նոր է ներմուծվել: Ստացվում […]

ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստում ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարով քրեական հետապնդումից ազատող օրենքը երկարացնելու նախագիծը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարացնելու օրենսդրական նախաձեռնությանը:   Հանձնաժողովի արտահերթ նիստին ներկա բոլոր 5 պատգամավորները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին դրական եզրակացություն տալու հարցին: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին […]

Նոր վտանգներ Մերձավոր Արեւելքի հայ համայնքի համար

Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ սրվող հակամարտությունը եւ դրա հետեւանքով Լիբանանում սկսվող ճգնաժամը նոր վտանգներ են պարունակում տարածաշրջանի հայ եւ ընդհանրապես քրիստոնյա համայնքների համար: Միացյալ Նահանգներն իր հերթին կողմերին ուղղված խաղաղության կոչ է արել, հայտնում է Ամերիկայի ձայնը։ «Մենք լավ հարաբերություններ ունենք վարչապետ Հարիրիի եւ Լիբանանի կառավարության հետ եւ չեմ ակնկալում որ մեր հարաբերությունները կփոխվեն: […]

Բարձրանում է հոգիս դեպի Քեզ, Աստված իմ

Բարձրանում է հոգիս դեպի Քեզ, Աստվա՜ծ իմ, Աստվա՛ծ, Քե՜զ հույս դրեցի, մի՛ թող ամոթով, չլինի ելնեն թշնամիներս, ծիծաղե՛ն վրաս: Քեզ համբերողը և ո՛չ մի անգամ ամոթի պատճառ չի՛ ունենալու: Անօրեննե՛րը պիտի ամաչեն, քանի որ նրանց գործե՛րն են ունայն, մտքերն՝ անպատի՛վ: Ճանապարհնե՜րդ ինձ շարունակ ցույց տուր, ճանաչեցրո՜ւ ինձ շավիղները Քո, ճշմարտությանդ մեջ Ի՛նքդ առաջնորդիր, ամե՛ն ակնթարթ […]

Վարչապետի մոտ քննարկվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Զեկուցվել է, որ ներկայումս  իրականացվում են  Շիրազի, Հակոբյան և Աբովյան փողոցների վերականգման նախագծային աշխատանքները, որոնց ավարտից հետո կմեկնարկեն ենթակառուցվածքների շինաշխատանքները: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ արդեն գալիք տարվա գարնանից քաղաքում կմեկնարկեն նաև Վերակառուցման և զարգացման […]

Շներն էլ չեն կարողանում քնել գիշերները՝ մտածելով խնդիրների մասին․ գիտնականների բացահայտումը

Գիտնականները պարզել են, որ շներն էլ մարդկանց նման, քնի հետ խնդիրներ են ունենում, երբ խնդիրների մասին են մտածում։ Proceedings of the Royal Society-ում հրապարակված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ բացասական մտքերն ու զգացումները վատացնում են շների քունը։ Նման եզրահանգման են եկել հունգարացի գիտնականները։    Գիտնականները 16 շների հետ փորձեր են արել եւ նման եզրահանգման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված