07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կինը՝քաղաքական դաշտում

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության մարզային կառույցների անդամները նախօրեին մասնակցեցին Կոնդրադ Ադենաուեր և Էդուարդո Ֆրեյ հիմնադրամների կողմից Երևանի Հայաթ Փլեյս հյուրանոցում կազմակերպվել էր Կանանց դասընթացին։ Ծրագրում ներգրավված էին Հայաստանի Հանրապետության 8 կուսակցությունների իգական սեռի ներկայացուցիչները։ Ծրագիրը միտված էր քաղաքական դաշտում կանանց գործունեության ճիշտ կազմակերպմանն ու արդյունավետ աշխատանքին։ Երկօրյա դասընթացի շրջանակներում հայ և հոլանդացի դասընթացավարները քննարկեցին կանանց դերն ու ներգրավվածությունը քաղաքական դաշտում, խոսեցին քաղաքական գործընթացների ժամանակ սպասվելիք խոչընդոտների, դրական ու բացասական կողմերի և դրանց կարևորության մասին։

Դասընթացավարները ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության կառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը և վերջին տարիների վիճակագրությունըը։ Միջազգային մասնագետները կազմակերպեցին քաղաքական սիմույլացիոն խաղեր և առաջադրանքներ՝ համապաստխան քաղաքական հմտությունների զարգացման նպատակով։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ