23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թելից է կախված. Կոռնիձորի Արոն` զինված պայքարից /տեսանյութ/

«Ոչ մեկի գործնեության սկիզբն ու ավարտը քաղաքական այբուբենով չի: Քաղաքական այբուբենը պայքարի սկիզբ է տալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով վերջին տարիների քաղաքական պոռթկումներին և զինված խմբերի ակցիաներին, ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Ազատամարտիկի խոսքով` Հայաստանում կատարվող իրադարձությունները թելից են կախված և ուղղորդվում են ինչ-որ տեղից: «Դրա համար էլ ժողովուրդը գնաց դեպի 10 […]

Տղերք, անբարոյականություն է

Լուծեք պատերազմի ու խաղաղության հարցը, մնացած բոլոր հարցերը կլուծվեն ինքնաբերաբար՝ տարկետումի, բանակից ազատվելու, բանակում չծառայելու և իշխանական հիերիարխիայով բարձրանալու, արտագաղթելու և՛ այլն, և՛ այլն… Սակայն մի երևույթի մասին, որն իսկապես արտառոց է, երկու խոսք չասել չեմ կարող: Տղե՛րք, երբ Դուք չեք ծառայել, բայց այսօր կուրծք եք ծեծում, հանդես գալիս հայրենասիրական ճոռոմ ու ամպագոռգոռ հայտարարություններով և […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի  15-ին ժամը 12.00-24.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Վ․ Սարգսյան, Շիրակացի, Խրիմյան Հայրիկ, Գ․ Նժդեհ, Տիգրան  Մեծ, Գորկի, Տերյան փողոցների, Երևանյան խճուղու, Անտառավան, Նորավան տարածքների,  Երկաթ Գծի ավանի, Օդանավակայանի տարածքի  ջրամատակարարումը:      Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

Ծախվում է. Առավոտ

Բազմիցս արդեն գրել եմ, որ ցանկացած անձնական հարձակում՝ անկախ նրանից, թե ով է հարձակման թիրախը, ինձ համար անընդունելի է: Մանավանդ՝ եթե թիրախավորված անձը պատերազմող երկրի պաշտպանության նախարար է: Ցանկացողները կարող են ստուգել «Առավոտի» պահոցում, որ ես նույնքան դեմ էի, երբ «կապը կտրած» հայտարարություններ էին անում Սեյրան Օհանյանի, առավել եւս՝ նրա ընտանիքի հասցեին: Նրա ղեկավարած կառույցն, […]

Երեք ծրար նախագահի հրաժարականից հետո. Հրապարակ

Օրերս Արցախի Աժ նախկին նախագահ, այժմ Արցախի պատգամավոր Արթուր Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյւսնի խաղաղության պլանին։ Թովմասյանը հիշեց մի անեկդոտ, որը պատմում էր անձամբ Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ։ «Յուրաքանչյուր առաջնորդ պետք է երեք ծրար պատրաստի, որ իր հրաժարականից հետո փոխանցի հաջորդ նախագահին։ Մեկ է՝ Ժողովուրդը բողոքելու է եւ երբ սկսում է բողոքել, […]

Դասադուլավորները Ազգային ժողովի մոտ են

Ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարող ու դասադուլ անող ուսանողներն այսօր շարունակում են իրենց ակցիան:  Երևանի պետական համալսարանից  «տարկետում լինելու է» պաստառներով ու վանկարկումներով նրանք սկսեցին քայլել դեպքի Ազգային ժողովի շենք, որտեղ քիչ առաջ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:  Հիշեցնենք, որ արդեն 7-րդ օրն է՝ ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացնում տարկետման սահմանափակումների […]

Բանկի նախկին նախագահը ծայրահեղ քայլի է գնում. Ժողովուրդ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահի տեղակալ Մելիք Եսայանը 37 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո դադարեցրել է այն։ Չարաշահումների գործով բանկի վարչության նախկին նախագահի տեղակալը առողջական խնդիրներ ունի, դժգոհում է դատարանի կողմից իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ, որի պատճառով ըստ Եսայանի, ինքը զրկվում է պատշաճ բժշկական օգնություն […]

Մարդատար ինքնաթիռ է կործանվել․ հրաշքով ողջ մնացած երեխան /տեսանյութ/

Խաբարովսկում վթարվել է մարդատար L-410 ինքնաթիռը։ Վայրէջք կատարելիս այն ընկել է։ Հայտնի է, որ ինքնաթիռում 9 հոգի է եղել, այդ թվում՝ անձնակազմը։ Բոլորը մահացել են, բացի 4-ամյա երեխայից։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Թե որն է եղել ինքնաթիռի կործանման պատճառը, հայտնի չէ։ Չի նշվում նաեւ զոհվածների ինքնությունը։

Զինված պայքար ընդդեմ Հայաստանում գեյ պարադների. Ժամանակ

Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի, եթե «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ու Քրեական նոր օրենսգիրքը ընդունվեն։ «Քրեական նոր օրենսգրքի մեջ հերթական կեղտոտ հոդվածներն են դրել, որի իրավունքը չունեն։ Այնտեղ գրված է, որ միասեռականների պարադին խանգարողը պետք է պատժվի, ով միասեռականներին բան ասի՝ պետք է պատժվի։ Այսինքն՝ մենք միասեռական ընտանիքների, միասեռական ամուսնությունների մասին օրենք չունենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի