23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը ծանոթացել է «Օպտիմ» ընկերության գործունեությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների և որոշումների կայացման համակարգերի մշակման գործում: Վարչապետը շրջայց է կատարել ընկերության ստորաբաժանումներում, ծանոթացել դրանց գործունեությանը, ստեղծված աշխատանքային պայմաններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարներին: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն արդյունավետ համագործակցում է բեռնափոխադրումների, երկաթուղային, ավիացիոն […]

Դասադուլավորների հացադուլն անժամկետ է /տեսանյութ/

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի դեմ դասադուլի միջոցով պայքարող ուսանողներից հինգն անցան պայքարի ծայրահեղ միջոցի․ փակվելով Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում երիտասարդները անժամկետ հացադուլ են հայտարարել: Հացադուլին մասնակցում է 5 ուսանող, որոնցից 4-ը ծառայել է բանակում։ Մեր թղթակցի հետ զրույցում ակցիային  մասնակցող ուսանողուհիներից մեկը նշեց՝   հացադուլն անժամկետ է․ հացադուլավորները պնդում են՝ կշարունակեն […]

Ստամբուլում անհայտ անձիք կրակել են բացել քրդամետ կուսակցության գրասենյակի ուղղությամբ

Անհայտ անձիք հրազենային կրակ են բացել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Ստամբուլի Էսենլեր շրջանի գրասենյակի ուղղությամբ: Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ գիշերային ժամերին:  Նշվում է, որ հարձակման պահին ներսում մարդ չի եղել, վնասվել են միայն շենքի ապակիներն ու պատերը: Նշենք, որ նոյեմբերի սկզբին էլ հարձակման թիրախ էր դարձել […]

Սերժ Սարգսյանը մեկնում է

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը […]

Կոչ բոլորին՝ պատրաստ ու տրամադրված լինենք մեր գործի մի մասն Արցախում անել

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Օրեր առաջ գործընկերներիս հետ հերթական անգամ Արցախ էինք այցելել` նոր ծրագրերի գաղափարներով, նոր նախաձեռնություններով, որոնք արդեն իսկ սկսել ենք: Արցախի գյուղերում ու քաղաքներում միշտ նույն զգացումն է, որը երևի ամենալավը նախագահ Սերժ Սարգսյանն է նկարագրում իր հայտնի ելույթում. «Արցախի ժողովուրդն ամբողջությամբ բանակ է. այստեղ յուրաքանչյուրն է […]

Անդրիաս Ղուկասյանը մանրամասն ցուցմունք է տվել

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը  այսօր  պատասխանել է  մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցերին:  Մեղադրողիը հարցրեց, թե այս գործով վկա Գեղամ Սահակյանն ու Անդրիաս Ղուկասյանն ինչպիսի կապ են ունեցել, ինչ հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ: Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Գեղամ Սահակյանին ճանաչել է որպես քաղաքացի, որը մասնակցել է ցույցերին, […]

Կինը սպանել է 4-ամյա որդուն, ապա ինքնասպան է եղել

Մոսկվայում կինը դանակահարել է 4-ամյա որդուն, ապա ինքնասպան է եղել։ Նրանք երկուսի դիերը հայտնաբերվել է Մոսկվայի Պոդոլսկիե կուրսանտի փողոցում գտնվող նրանց բնակարանում։ Կնոջ եւ երեխայի դիերի մոտ գրություն է եղել, որում կինը բացատրել է իր արարքը։ Սակայն գրության բովանդակությունը իրավապահները չեն բարձրաձայնել։ 

2 մլն դրամը չհիմնավորված բամբասանք է. Բաբայանը՝ Հերմինե Նաղդալյանի բջջային խոսակցությունից

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հերքում է տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի պարտք է կուտակել բջջային հեռախոսային խոսակցությունների համար, որը վճարվել է պետբյուջեից։ «2 մլն դրամը չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ.Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար, որը ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: […]

Միայնակ կանայք ավելի երջանիկ են, քան միայնակ տղամարդիկ

Գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ միայնակ կանանց մեծամասնությունը գոհ են, որ իրենց կողքին զուգընկեր չկա, ու առանձնապես չեն ձգտում հարաբերություններ հաստատել։ Իսկ ահա միայնակ տղամարդկանց պարագայում լրիվ այլ պատկեր է։  Նման եզրահանգման են եկել գիտնականները՝ երկար ուսումնասիրություններից հետո։ Միայնակ կանանց 61 տոկոսը գոհ է իր կարգավիճակից, իսկ միայնակ կանանց 49 տոկոսն է միայն գոհ։  […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նոյեմբերի 14-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի