24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվեց զենքերի ցուցակը. Սեֆիլյանի գլխին սարքո՞ւմ են

Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի  ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը: Նշենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում: Շարունակվում են հրապարակվել  հեռախոսազրույցների գաղտնալսումների արձանագրությունները: Դատական նիստի ընացքում փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց. «Սա ինչ է նշանակում իրավապահները երկար ժամանակ լսում են հեռախոսային խոսակցությունները ու ոչ մի քայլ չեն անում: […]

Դուք մեր ներկուսակցական հարցերով մի’ զբաղվեք, մի՛ խեղաթյուրեք. ՀՀԿ-ն՝ «Ելքին»

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու օրինագիծը: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեցին 85 պատգամավոր: Քվեարկությունից առաջ  «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենք […]

Հյուսիս-Հարավի համար վերցված վարկի մասնահանման վերջնաժամկետը երկարեցվում է

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր 2 և Ծրագիր 3 վարկային համաձայնագրերը քննարկման դրվեցին ու առաջին ընթերցմմաբ ընդունվեցին խորհրդարանի կողմից: Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի ապրիլի 10-ին և 2017 թվականի մայիսի 24-ին ստորագրված՝«Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 2» (հատուկ […]

Նոյեմբերի 17-ն Ուսանողության միջազգային օրն է

Այսօր Ուսանողության միջազգային տոնն է։ Այսօր տոնն է բոլոր նրանց, ովքեր ընկնելուց բարձրանում են, ովքեր ճգնաժամը հնարավորություն են ընկալում, ովքեր ցավը հաղթելու հրավեր են հասկանում, իսկ ծանր խնդիրը՝ առաջ պոկվելու հենման կետ։ Այսօր տոնն է բոլոր նրանց, ում համար կյանքը բերկրանք է, աշխարհը՝ ամեն ինչ ներքաշելու լայն հնարավություն, համբերությունը՝ հանուն զարգացման մի կերպ հանդուրժվող պայման, […]

Շատ կարևոր է, որ այդ երիտասարդները չտրվեցին այս կամ այն քաղաքական ուժի հորդորներին

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյան մի շարք առաջարկներ է ներկայացրել զինվորական ծառայության մասին օրենքի վերաբերյալ: «Ցանկացած մեկի համար հեշտ է  ուղղակի հայտարարություններ անել, բայց շատ բաներ կան, որ պետք է հաշվի առնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Իսագուլյանի համար հետաքրքիր է, որ քննարկման ժամանակ մի կողմից իշխանությունները շատ […]

Հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները կապամոնտաժվեն․ թուրք նախարար

Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Վանում, հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի: Հայտնում է թուրքական «Haber.sol» լրատվական կայքը: «Կա համապատասխան որոշում, ըստ որի 60 օրվա ընթացքում այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն: Մենք այս հարցում հետևողական կլինենք»,-ասել է Քուրթուլմուշը: Նշենք, որ Վանի  Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող […]

Թալանել են «Հայէկոնոմբանկ»-ի ոսկերչին՝ տանելով 4 մլն դրամի ոսկեղեն

Երեւանում, նոյեմբերի 16-ին, առանձնապես խոշոր չափի գողություն է կատարվել: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, 50-ամյա Հակոբ Թ.-ն Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգել է, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչեւ 17:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը եւ ներս մտել ու այնտեղից գողացել ոսկյա եւ արծաթյա զարդեր: Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Հակոբ Թ.-ն […]

Մայրը փորձում էր տեսնել որդուն. լարված իրավիճակ դատարանում/տեսանյութ/

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը սանկցիայի ժամկետը լրանալուց հետո բերվեց դատական նիստերի դահլիճ: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը: Դահլիճում ներկաները ծափերով ողջունեցին Սաֆարյանի մուտքը: Գևորգ Սաֆարյանի մայրը փորձում էր ապակու հետևից տեսնել որդուն: Դատական կարգադրիչները  ցանկանում էին մորը հեռացնել ապակուց: Սաֆարյանը […]

«Մինչդեռ Վազգեն Սարգսյանը սպարապետ է, իսկ Գևորգ Սաֆարյանը ամբաստանյալ»

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում և այսօրվա նիստում դատարանը լսում է Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի հրապարակային ելույթները: Ներկայացված տեսանյութերի մասով հայտարարություն արեց նաև փաստաբան Աննա Ջուվանովան: Պաշտպանը նշեց, որ Գևորգ Սաֆարյանի ելույթներում հայրենասիրական կոչեր են հնչում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի