24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստամբուլի հայկական դպրոցի աշակերտներն այցելել են Թուրքիայի մեջլիս

Ստամբուլի Դադյան հայկական դպրոցի երեխաները դեպի Անկարա կատարած իրենց մեկօրյա այցի շրջանակներում այցելել են Թուրքիայի խորհրդարան: 40 հոգանոց հայ աշակերտների խումբը խորհրդարանում հանդիպել է մեջլիսի 3 հայ պատգամավորների՝ Կարո Փայլանի (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-HDP), Սելինա Դողանի («Ժողովրդահանրապետական կուսակցություն»- CHP), և Մարգար Եսայանի (իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»-AKP) հետ: Ըստ Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի՝ աշակերտները […]

«Ելքի» նախագծին միացավ նաև ՀՀԿ խմբակցությունը

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը: Նիստին ներկա են եղել նաև «Ելք» խմբակցության անդամները և խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նիստը վարել է «Ելք» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը սեպտեմբեր ամսին ներկայացրել էր […]

Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը մահացել է

Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին  նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային  պատահարի հետևանքով վարորդներից մեկը` 1968 թվականին ծնված Արթուր Ասատրյանը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Պատահարի հետևանքով  վարորդ Ա.Ա.-ն, ուղևոր՝ 1956 թ.  ծնված Արզուման Ասատրյանը, վարորդ Ա. Մ.-ն, նրա ուղևոր` 1947 թ. ծնված Արտաշես Ջեյրանյանը, և 37-ամյա  մյուս  ուղևորը մարմնական  վնասվածքներով տեղափոխվել էին  հիվանդանոց, որտեղ Ա.  Ջեյրանյանը և Ա.  Ասատրյանը,  գիտակցության  չգալով, մահացել էին:  Կատարվում է քննություն:

Ինչպե՞ս արագ կողմնորոշվել երկրաշարժի ժամանակ և պաշտպանվել նման իրավիճակում

«Արցախպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Հայկանուշ Եսայանն ասել է, որ դեռևս Սպիտակի երկրաշարժի դասերը ցույց են տվել, որ մարդիկ չգիտեին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները, և այդ պատճառով եղան այդքան անդառնալի մարդկային կորուստներ: «Քանի որ գտնվում ենք սեյսմավտանգ գոտում, ու դա պարզ դարձավ Սպիտակի […]

ԱԱԾ-ն գործակալ է ներդրել Սեֆիլյանի «գլխին սարքելու» համար

Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի  ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը: Նշենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում: Շարունակվում են հրապարակվել  հեռախոսազրույցների գաղտնալսումների արձանագրությունները: Այսօրվա նիստում հրապարակվեցին Սմբատ Գալոյանի և Հովհաննես Պետրոսյանի գաղտնալսումների արձանագրությունները: Հրապարակումից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց Սմբատ Գալոյանի մասին տեղեկություններ ներկայացնել դատարանում, քանի որ […]

Ինչու էր ոստիկանություն կանչվել հացադուլ արած տղաներից մեկը

ժողովուրդ ջան, Յուրին դուրս ա եկել, մեզնից ներողություն են խնդրում, իրենց բակում մեքենայի գողություն է եղել իր անունով: Խնդիրը եղել սա, ինձ այդպես ասեցին: Հիմա ինքը դուրս է եկել, կմիանա մեզ: Յուր ջան, սպասում ենք քեզ ու քո հումորներին: Facebook-յան իր էջում գրել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:  Ավելի վաղ նա գրել էր, […]

Թե՞ իրենք ձերն են, և պայքարիստ լինելը մոդա է…

«Առինջ մոլի» առևտրականների վրդովմունքը և առհասարակ նման սեգմենտի բողոքները, ցույցերը, երթերը, մյուս ակցիաները հիմնականում անհասկանալի են և նպատակը մեկն է՝ շարունակել հնարավորինս շատ շահույթ ստանալ, աշխատել ստվերում, թաքցնել, խաբել, «շուստրիություն» անել…Ինչպես գրեթե ամենուրեք: Եթե ազնիվ եք աշխատում, պարզ ու թափանցիկ ապա ինչի՞ց եք վախենում, խուսափում, բողոքում…Թողեք ՊԵԿ-ի աշխատակիցները հաշվառում իրակնացնեն, պարզաբանեն, ստուգեն ձեր ներկայացրած թվերի […]

Երբեք մի հաշտվիր այն մտքի հետ, թե Աստված թողել է քեզ

Սուրբերն ասում են, երբեք մի հաշտվեք այն մտքի հետ, թե Աստված թողել է ձեզ: Տերը գիտե մեզանից ամեն մեկի կարողություները ու չի արտոնում մի այնպիսի նեղություն, որը չենք կարող կրել: Առավել ևս, ամեն իրավիճակում ելքը ցույց է տրվելու: «Հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ […]

«Հացադուլ անող տղերքից մեկին տարել են քաղմաս»

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ, մեր հացադուլ անող տղերքից մեկին տարել են քաղմաս՝ առանց որևէ բան ասելու: Հիմա որ իմանամ,որ մեկնա, կասեմ ու բոլորով գնում ենք իրա մոտ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի