24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Համայնքի ղեկավարներին, մարզպետներին ռեգուլյար բզեք». վարչապետ /ֆոտո, տեսանյութ/

Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր կրկին Գյումրիում էր։ Նա մի քանի նախարարների, տարբեր մարզերի մարզպետների, դեսպանների հետ մասնակցեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին, որն առաջին անգամ կազմակերպվում է Գյումրիում։ ՏՏ ոլորտով հետաքրքրվող ավելի քան 200  երիտասարդ հանրապետության բոլոր մարզերից հավաքվել էին Գյումրիում՝  ծանոթանալու ոլորտի խնդիրներին ու  ձեռքբերումներին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի օրինակով: […]

Աստված օգնում է այս սուրբ գործի մեջ

Շատերը մտածում են, որ ամուսնական սերը դա միայն զգացմունք է: Այդպես չէ: Ամուսնությունը նվիրում է, աշխատանք է, գործ է մեկ-մեկու փրկության համար: Զգացումը շուտով անցնում է ու պրոբլեմները շարվում են ընտանիքի առջև: Ես չգիտեմ երկու մարդ ովքեր կատարելապես համատեղելի են: Բայց պրոբլեմների ու փորձություններից միջով անցնելով, մենք սովորում ենք լինել «մեկ մարմին» (Մարկոս 10:8): Փորձությունները […]

Գևորգ Սաֆարյանը չի լռում. նոր սանկցիա

Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի  ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը: Այսօրվա նիստում գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը երկրորդ անգամ դահլիճ բերվեց կիրառված սանկցիայի ժամը լրանալուց հետո: Սաֆարյանը շարունակեց տեղից խոսել և պահանջել, որ դատական նիստերի դահլիճ հրավիրվի իր շահերի պաշտպանը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կրկին սանկցիա կիրառեց և Գևորգ Սաֆարյանին […]

Էրդողանը պատմել է, թե ինչ է խոսել Պուտինի հետ Ղարաբաղի խնդրի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան, Կատար և Քուվեյթ կատարած այցերից հետո պատասխանել է իրեն ուղեկցող թուրք լրագրողների հարցերին: Ըստ «Haberturk» լրատվամիջոցի՝  Էրդողանը լրագրողներին պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: «Մենք ասացինք, որ, եթե Ռուսաստանը այդ հարցին կարևորություն տա, դա օգտակար կլինի: Պուտինը դրան […]

Արթուր Վանոյանի անվամբ դպրոց է անվանակոչվել

Աբովյան քաղաքի թիվ 6 դպրոցն անվանակոչվել է ոստիկանության պարեկապահակային ծառայության նախկին պետ Արթուր Վանոյանի անվամբ։ Արթուր Վանոյանը սպանվել է 2016 թվականի հուլիսին, ՊՊԾ գունգը գրաված «Սասնա ծռեր» խմբի հետ փոխհրաձգության ժամանակ։

«Այդ դեպքում դե վեր ընկեք տեղներդ, ինչո՞ւ եք գնում այստեղից»

«Որ ասում եք` հույս կա՞, հույս չկա՞, գիտեք, վերջին տարիներին մեր ժողովուրդը տեսել է միայն բռնություն, գաղթ, ստրկատիորթւյուն, մի քանի տարվա մեջ ոչինչ չի փոխվում, իրենց ուղեղը լվացած է, իրենք չեն կարող լինել ֆրանսիացու, ռուսի նման կամ մի այլ ազգի նման, որ դարձել են պետություն, սրանք ստրուկ են ուղղակի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգիծաբան, դերասան Սերգեյ […]

Բուքմեյքերական ընկերությունները կտուգանվեն 2 մլն դրամով, եթե խաղադրույք վերցնեն անչափահասներից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Facebook-յան էջում գրել է. ԱԺ-ի բոլոր խմբակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ համահեղինակությամբ, այսօր շրջանառության մեջ դրեցի «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի… մասին» օրենքներում փոփոխությունների մի նախագիծ, որի պարզ տրամաբանությունը հետևյալն է. Եթե մինչև 18 տ, իսկ որոշ դեպքերում՝ 21 տ. քաղաքացիներին բուքմեյքերական գրասենյակները, խաղատները և այլն, թույլատրում են կատարել […]

Մահչուփյանը քննդատել է Թուրքիայի իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը  թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքում հրապարակել է հոդված՝ «Իշխանության  նախընտրությունները և պատասխանատվությունը» խորագրով:  Դրանում  Մահչուփյանը անդրադարձել է մասնավորապես Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության  վարած ներքին և արտաքին քաղաքականությանը: Մահչուփյանի կարծիքով իշխանությունները  թե՛ արտաքին քաղաքականություն, թե՛ քրդական հարցում ոչ իրատեսական և հակադեմոկրատական նախընտրություններ […]

Երևանում հայտնի գործարարները նորից «իրար են ուտում». կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող շինությունից գողություն է կատարվում։ Դեպքի վայրից Մաշտոցի ոստիկանները փորձում են Երևան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Վարշամ Ղարիբյանին հրավիրել Ոստիկանության Մաշտոցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի