26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գևորգ Սաֆարյանը չի լռում. նոր սանկցիա

Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի  ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը:

Այսօրվա նիստում գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը երկրորդ անգամ դահլիճ բերվեց կիրառված սանկցիայի ժամը լրանալուց հետո:

Սաֆարյանը շարունակեց տեղից խոսել և պահանջել, որ դատական նիստերի դահլիճ հրավիրվի իր շահերի պաշտպանը:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կրկին սանկցիա կիրառեց և Գևորգ Սաֆարյանին հեռացրեցին նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ